Լրահոս
Հասարակական
14:56
15.03.26
186

Խոշոր ավտովթար 4 ավտոմեքենայի մասնակցությամբ. վիրավորներ կան

Img default alt hy

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Բելլա Հ․-ի վարած «Kia» մակնիշի, 28-ամյա Միհրան Հ․-ի վարած «VAZ 2107» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Թ․-ի վարած «Ford» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արեն Ն․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների խումբը, որոնք վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Դեպքի վայր են ժամանել։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։