Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:00
14.03.26
132

Վճռորոշ փուլ է մտնում պատերազմը. հզոր հարվածներ՝ Թեհրանի «նավթային սրտին», հրթիռներ՝ Թել Ավիվի վրա

Նավթային պատերազմի է վերաճում, կարծես, մերձավորարևելյան օդային մարտը: Միացյալ Նահանգները աննախադեպ ուժգին հարվածներ է հասցրել իրանական Խարգ կղզու ռազմական թիրախներին: Ըստ BBC-ի դիվանագիտական թղթակից Փոլ Ադամսի՝ ամերիկյան ուժերը հնարավոր է անգամ կփորձեն գրավել Խարգ կղզին։ Դա ոչ միայն կկանգնեցնի իրանական նավթի արտահանումը, այլև պարարտ հող կստեղծի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։