Լրահոս
Հասարակական
23:19
29.11.25
1 022

Վաղը հավաքվում ենք՝ պահանջելու, որ Վրթանես սրբազանը հրապարակավ ներողություն խնդրի. Ռոման Երիցյան

Img default alt hy

Տեր Վրթանեսի վերջին քայլը՝ Արցախի հանձնման պատասխանատու անձի հետ հանդիպելը, նրա ձեռքը սեղմելը և խոնարհվելը բոլորիս մոտ զայրույթ ու զազրանք է առաջացրել։ Սա բացահայտ անարգանք է Արցախի հիշատակի, մեր զոհերի, մեր կորցրած տուն ու սրբավայրերի նկատմամբ, այն էլ՝ մեր հոգևոր առաջնորդի կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հենց այդ պատճառով պարզ քննադատություններով կամ սոցիալական ցանցերում զայրույթի խոսքերով ես չեմ պատրաստվում սահմանափակվել։

Վաղը՝ ժամը 15:00-ին առաջարկում եմ բոլորիդ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց (ք․ Երևան, Այգեձորի փող., 53բ) Վրթանես Սրբազանից պահանջել հրապարակային ներողություն՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությանը հարգանքի արժանացնելու, հայկական սրբությունները պղծության հանձնողին պատվելու և մեր ժողովրդի ցավը անտեսելու համար։

Չի կարող լինել ներման կամ լռության իրավունք այն դեպքում, երբ վիրավորվում է մեր արժանապատվությունը»,– գրել է նա։