Լրահոս
Հասարակական
00:15
21.04.20
84

Ծերերի տանը ձմեռը չի ավարտվել

Ֆրանսիայի ծերանոցներից մեկի 50 բնակիչների գրեթե կեսը մահացել է կորոնավիրուսից: Համավարակի ընթացքում, սա տարեցների խնամքի կենտրոնում գրանցված մահվան ամենաբարձր ցուցանիշներից է: Հաստատության տնօրենը ասել է, որ որոշ վարակակիրներ նույնիսկ ախտանշաններ չեն ունեցել, բայց նրանց առողջական վիճակը երկու ժամում կտրուկ վատացել է: Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացած տասը քաղաքացուց երեքը տարեցների տան բնակիչ է: