Լրահոս
Միջազգային
10:54
19.03.26
2 145

Թրամփը Իրանի հարցում չի տիրապետել ամբողջական տեղեկատվությանը․ ԱՄՆ հետախուզության նախկին պաշտոնյա

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի տիրապետել տեղեկատվության ողջ ծավալին, երբ որոշում է կայացրել Իրանի դեմ գործողություն սկսելու վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել Ջո Քենտը, ով հրաժարական է տվել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի ապարատի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնից՝ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ անհամաձայնության պատճառով։

«Նրա շուրջը շատ քիչ մարդիկ կային, և կարծում եմ՝ նրանք բոլորը միաձայն էին երգում։ Կարծում եմ՝ իրավիճակն այժմ այլ կլիներ, եթե մենք [այն ժամանակ] իրականում քննարկեինք այն պատկերը, որը ձևավորվում էր հետախուզական տվյալներից»,- ասել է նա ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։

Քենտը հավելել է, որ իսրայելցի պաշտոնյաները պարբերաբար ԱՄՆ ղեկավարությանը նույնն էին ասում այն մասին, որ «[ուրանի] հարստացումը թույլ կտա [Իրանին] միջուկային ռումբ ստանալ»։ «Նրանք (իսրայելցի պաշտոնյաները - խմբ.) շատ էին զանգում, հաճախակի շփումներ ունենում ԱՄՆ-ի հետ։ Սակայն այն, ինչ նրանք ասում էին, հաճախ չէր համապատասխանում հետախուզական տվյալներին՝ նույնիսկ այն տեղեկություններին, որոնցով մենք կիսվում էինք Իսրայելի հետ և որոնք Իսրայելը տրամադրում էր մեզ։ Այնպես որ, առկա էր ակնհայտ խզում հետախուզական տվյալների և նախագահին տրամադրվող տեղեկատվության, ինչպես նաև նրա կողմից կայացվող որոշումների միջև»,- նշել է ԱՄՆ հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավարը»։