Լրահոս
Միջազգային
19:50
16.03.26
94

Թրամփը «Հորմուզի կոալիցիա» է ստեղծում. դաշնակիցները մերժում են ԱՄՆ-ին

Համաշխարհային տնտեսության համար ամենակենսական Հորմուզի նեղուցը վերահսկելու համար ԱՄՆ նախագահը միջազգային կոալիցիա է ուզում ստեղծել: Թրամփը պահանջում է ՆԱՏՕ-ական պետություններից և նեղուցով նավթ տեղափոխող մյուս երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, ապահովել նեղուցի անվտանգությունը: Սպիտակ տան ղեկավարի այս քայլը շատ փորձագետներ հուսահատ քայլ են համարում՝ նշելով, որ աշխարհի էներգետիկ զարկերակի՝ Հորմուզի նեղուցի երկարատև արգելափակումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև պարենային անվտանգության համար: