Լրահոս
Միջազգային
15:52
22.04.26
245

Թրամփն Իրանին մի քանի օր ժամանակ է տվել բանակցություններին վերադառնալու համար․ Axios

Img default alt hy

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Իրանին մի քանի օր ժամանակ տալ բանակցությունների սեղան վերադառնալու համար, հակառակ դեպքում մարտական գործողությունները կարող են վերսկսվել։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ դրանցից մեկի հայտարարության՝ «Թրամփը պատրաստ է զինադադարը երկարաձգել ևս երեքից հինգ օրով, որպեսզի իրանցիները կարողանան կարգավորել իրենց գործերը»։ Կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգումը «անժամկետ չի լինի», - հավելել է նա։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ «որոշվել է դիվանագիտական ջանքերին մի փոքր ավելի շատ ժամանակ տալ»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել էր Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին, որի ժամկետը պետք է լրանար առաջիկա ժամերին։ Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակի խորհրդական Մահդի Մոհամմադին, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը հնարք է, որը թույլ կտա նոր անսպասելի հարված նախապատրաստել իսլամական հանրապետության դեմ։ Մոհամմադիի համոզմամբ՝ ԱՄՆ-ն՝ որպես պարտված կողմ, «չի կարող պայմաններ թելադրել»։