Լրահոս
Քաղաքական
21:30
16.03.26
140

Թույլ չենք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը․ Աննա Գրիգորյան

Img default alt hy

Անկախությունից ի վեր առաջին անգամ հայ ժողովուրդը մոտենում է ընտրական հերթական շրջափուլին ﬕ իրավիճակում, երբ հազարամյակներ շարունակ հայերով բնակեցված Արցախում ոչ մի հայ չի ապրում, հայկական տարածքներն օկուպացված են, ﬔր հայրենակիցները` Բաքվի բանտերում, իսկ վարչախումբը սկսել է համակարգված պայքար մեր ազգային ինքնության դեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստը «անկախություն է», իսկ սեփական ինքնության ուրացումը «խաղաղություն»: Ուստի, առաջիկա ընտրությունները, պարզապես տնտեսական ծրագրերի կամ լավ սոցիալական խոստումների մասին ընտրություններ չեն։ Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ՝  ո՞րն է լինելու մեր վաղվա Հայաստանը։

Մենք ընտրելու ենք ինքնիշխան Հայաստա՞նը, թե՞ թույլ ենք տալու, որ մեր տունը վերջնականապես վերածվի Ալիևի երազած  «Արևմտյան Ադրբեջանի»։  Հայաստան, թե «Արևմտյան Ադրբեջան»: Ընտրությունը շատ պարզ է:

«Արևմտյան Ադրբեջանը» միայն տարածքային կորուստը չէ։ Դա մի իրականությունն է, որտեղ մեզ ստիպում են մոռանալ մեր անցյալը, ուրանալ մեր սրբությունները և քանդել մեր ինքնության հիմնասյուները։ Իսկ այդ նախագիծն իրականացնող խամաճիկները նրանք են ովքեր այսօր հարձակվում են Եկեղեցու վրա, ովքեր պատերազմ են հայտարարել մեր խորհրդանիշ Արարատին, ովքեր ամաչում են մեր հաղթանակներից:

Ես հավատում եմ, համոզված եմ, որ մեր ժողովուրդն ընտրելու է Հայաստանը: Այն Հայաստանը, որտեղ պարտությունը դատավճիռ չէ և պարտությանը գերի չեն դառնում։  Այն Հայաստանը, որտեղ ոչ ոք չի կարող ﬔզ պարտադրել փոխել ﬔր Սահմանադրությունը, ոտնատակ տալ  մեր անկախության հռչակագիրը, մեր ծննդյան վկայականը: Այն Հայաստանը, որտեղ «Արցախ» ասելուց հետո ներողություն չեն խնդրում։ Որտեղ պատմական փաստերը ցենզուրայի չեն ենթարկվում, տաբու չեն դառնում։ Որտեղ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում և չեն ուրանում։

Ես վստահ եմ, որ ժողովուրդն ընտրելու է այն Հայստանը, որտեղ պետական խորհրդանիշները հպարտություն են, այլ ոչ թե բեռ, որից պետք է ազատվել: Այն Հայաստանը, որտեղ չեն պատերազմում սեփական եկեղեցու դեմ այնպես, ինչպես նույնիսկ թուրքերն ու մոնղոլ-թաթարները չէին համարձակվի։ Այն Հայաստանը, որտեղ ընտանիքը, ավագ սերնդի նկատմամբ հարգանքը, հավատքը և ազգային ինքնությունն արժեքներ են, ոչ թե թիրախ»,- ասաց նա։