Լրահոս
Հասարակական
20:19
19.03.26
3 768

Թիվ 46 ավտոբուսից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նա կանգառում մահացել է

Img default alt hy

Քիչ առաջ ցավալիդեպք է տեղի ունեցել։

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ–ից հայտնել են, որ թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։

Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։