Լրահոս
Հասարակական
16:58
16.03.26
399

«Տիրադավ» անունը ստացած 10 եպիսկոպոսներից Աբրահամ սրբազանն ազատվել է Վայոց ձորի թեմի առաջնորդի պաշտոնից և կոչվել է հանգստի

Img default alt hy

«Տիրադավ» անունը ստացած 10 եպիսկոպոսներից Աբրահամ սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմի առաջնորդի պաշտոնից։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։

Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,-նշված է հաղորդագրությունում։