Լրահոս
Հասարակական
11:18
29.10.25
1 836

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում. Մայր Աթոռ

Img default alt hy

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում՝ ազատվելով Մասյացոտնի թեմում ստանձնած իր պարտականություններից։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյանը։