Լրահոս
Հասարակական
15:15
16.03.26
112

Տեր Առնակն ազատազրկված անձանց հետ Մեծ պահքի և ապաշխարության մասին հոգևոր զրույց է ունեցել

Img default alt hy

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանն ազատազրկված անձանց հետ անցկացրել է զրույց-քննարկում՝ նվիրված Մեծ պահքի և ապաշխարության խորհրդին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեծ պահքի հոգևոր նշանակությունը, ապաշխարության կարևորությունը և մարդու ներքին վերափոխման ճանապարհը։

Ազատազրկված անձանց հետ զրույցում Տեր Առնակն անդրադարձել է նաև Մեծ պահքի ընթացքում Սուրբ Հարության տոնին հասնելու դժվար, փորձություններով լի, բայց լուսավոր ուղուն։