Լրահոս
Հասարակական
22:18
12.03.26
612

Տափերականում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում, 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Img default alt hy

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու նրա անչափահաս երեխաներն են, իսկ փրկարարները ջրից դուրս են բերել վարորդի մայրիկին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։