Լրահոս
Հասարակական
15:58
22.04.26
138

Սյունիքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում․ զnհ կա

Img default alt hy

Այսօր 12։00-ի սահմաններում Ագարակ-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։