Լրահոս
Հասարակական
23:35
27.11.25
1 047

Ստորացուցիչ է Արցախն իր վանքերով, եկեղեցիներով Ադրբեջանին հանձնածին նման պատվի արժանացնելը․ փաստաբան

Img default alt hy

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․

«Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում։

Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։

Այսօր յուրաքանչյուր նման քայլ ցավի անարդարության և ողբերգության բացահայտ անտեսում է»։