Լրահոս
Հասարակական
17:56
21.10.25
6 461

Ստեփան Ասատրյանով ոստիկանությունը պետք է զբաղվի, նա խաբում է ժողովրդին. Հովնան Սրբազան

Img default alt hy

«Արդեն իր խնդիրն է դա, ինքը չունի այդ հանգամանքը, որ կարողանա պատարագ անել, ինքն արդեն կարգալույծ եղած է, իր պատարագը ընդունելի չէ»,- անդրադառնալով կարգալույծ եղած Տեր Արամի՝ կիրակի օրը պատարագ անելու վերաբերյալ հայտարարությանը, «News. 5tv.am»-ի հետ զրույցում ասաց ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը.

«Ինքն իր այդ քայլի համար արդեն վարձքը կստանա վերևից՝ Աստծուց: Դա ահավոր սարսափելի բան է, երբ նա կարգալույծ է, խաբում է ժողովրդին, Քրիստոսի մարմնին ու արյանն է մոտենում, դա արդեն ինքնախաբեություն է: Ինքը վաղը ծես էլ պիտի անի, չէ՞, մկրտություն պետք է անի, և իր մկրտությունը անվավեր է լինելու: Այսինքն՝ մարդկանց ճակատագրերի հետ է խաղում ինքը: Այսինքն՝ սրա մասին պետք է ոստիկանությունը մտածի, որովհետև ինքը խաբեությամբ է զբաղվում»,- ասաց Հովնան սրբազանը: