-
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26
Սրբազան հոր առաջադրումը բացարձակապես չի հակասում Սահմանադրությանը. Գևորգ Դանիելյան
«Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը պատասխանել է «NEWS.am» լրատվական-գործակալության հարցերին՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետի հետ։
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը՝
-Իրատեսական համարո՞ւմ եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գաղափարը՝ Մայր Աթոռի Սրբազան հայրերից մեկին առաջադրել որպես Հանրապետության նախագահի թեկնածու։
Նախ, կխնդրեի իմ դատողությունները դիտարկել ոչ թե որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամի, այլ իրավագետի դիրքորոշում, քանզի այս իրավիճակում առնվազն հարիր չէ անդրադառնալ մի հարցադրման, որի շուրջ անգամ քննարկումներ չեն ընթացել:
Գաղափարը լավ օրից չի ծնվել։ Երկիրը հայտնվել է համատարած ճգնաժամի մեջ, որպիսի պարագայում ստանդարտ լուծումները, մեղմ ասած, պիտանի չեն, ուստի կարծում եմ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խնդրին անդրադարձել է հենց այս ասպեկտով:
Իրատեսակա՞ն է, արդյոք, որպեսզի Հանրապետության նախագահի թեկնածուն լիներ Գերաշնորհ Սրբազան Հայրերից: Այս հարցին պատասխանելիս, կկամենայի ընդգծել, որ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա կլիներ ստեղծված վիճակին խիստ համահունչ, խորիմաստ, ազգանպաստ լուծում, սակայն, ցավոք, այն իրատեսական չէ, արդեն իսկ ընթացող զարգացումներն են դրա մասին վկայում:
Իշխող քաղաքական ուժը իր էությամբ ի զորու չէ այդպիսի նախաձեռնության, իսկ սպասարկող քարոզիչները աճապարեցին հակադարձել՝ անհարկի ու անհիմն հեռու գնացող դիտարկումներով: Եվ արատավոր «ավանդույթին» հարազատ, մեծ մասը մի պահ մոռացավ վերջերս կյանքի կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին, թեպետ՝ ամիսներ շարունակ իրենք էին «պայքարում» հայհոյախոսության դեմ: Հավանաբար, վստահ են, որ այդ հոդվածը իրենց չի վերաբերում, դրա վեկտորը բոլորովին այլ է:
Ցավալի է, երբ հայ մարդուն ավելի շատ մտահոգում և ծայրաստիճան հունից հանում է ոչ այնքան Երկրի ծանր վիճակը, ռազմագերիների թնջուկը, հետպատերազմյան շրջանում թշնամու կողմից շարունակվող ագրեսիան, մեր Երկրի ղեկավարության ու ազգի նկատմամբ ցինիզմի հասնող Ալիևի հանցավոր պահվածքը, որքան քաղաքական գործչի կողմից պարզապես իրավիճակին համահունչ կարծիք հայտնելը: Ընդ որում, այսպես կոչված, կրոնապետության վերաբերյալ միահամուռ տեսակետերը հիմնազուրկ են, հեռու տարրական սահմանադրականության ընկալումներից:
-Համաձայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հոդված 17–ի՝ եկեղեցին անջատված է պետությունից, և արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը։ Նման պարագայում Սրբազան հոր առաջադրումը չի հակասո՞ւմ այս հոդվածին։
Բացարձակապես չի հակասում, իսկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և պետության հարաբերությունների մասին դատողություններ անելիս, հարկ է ելակետ ընդունել Սահմանադրության առնվազն երկու հոդված՝ 17-ը և 18-ը:
Առաջինում ամրագրված է ոչ թե «Եկեղեցու», ինչպես դուք արտահայտվեցիք, այլ «կրոնական կազմակերպությունների» անջատ լինելը պետությունից: Երկրորդում արդեն ամրագրված է, որ կոնկրետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, որպես Ազգային եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորվում են օրենքով:
Այս նրբությունները չի կարելի հետևողականորեն չնկատել և պատեհ-անպատեհ շարունակ կրկնել, որ Հայ եկեղեցին պետք է գործի պետությունից անջատ՝ այնպես, ինչպես մյուս կրոնական կազմակերպությունները: Ինչպե՞ս են իրենք պատկերացնում գործնականում անջատ գործելը, երբ Սահմանադրության նույն 18-րդ հոդվածով միանշանակ սահմանված է, որ ազգային եկեղեցին բացառիկ առաքելություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Կա՞ մարդ, որ կպատկերացնի, թե հիշյալ արժեքների պահպանությունը Հայ Եկեղեցին կարող է մեկուսի իրականացնել:
Ի դեպ, հենց Ձեր կողմից հիշատակված, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքները հանգամանորեն կարգավորում են պետության հետ համատեղ գործելու մի շարք հարաբերություններ:
Այլ կերպ ասած, Սահմանադրության ուժով Հայ եկեղեցին հատուկ կարգավիճակով կրոնական կազմակերպություն է: Տեղյակ եմ, որ որոշ գործիչների մոտ մեծ ձգտում կա վերանայելու այս նորմերը, բայց վստահ եմ, որ չեն հաջողելու: Հընթացս արժե ընդունեն ի գիտություն, որ անգամ ԵՄ անդամ մի շարք երկրներում (Իսպանիա, Հունաստան և այլն) Եկեղեցուն վերապահել են ոչ միայն ազգային, այլև պետական կարգավիճակ: Աթեիստները, անգամ աղանդավորները պարտավոր են ղեկավարվել բացառապես համապետական, ոչ թե նեղ շահերով:
Ի դեպ, Հանրապետության նախագահ ընտրված անձը այլևս դադարում է ներկայացնել իր նախկին քաղաքական, հասարակական կամ ցանկացած այլ ազդեցությունները և Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, պարտավոր է գործել բացառապես համապետական ու համազգային շահերով: Այ որքանո՞վ դա իրատեսական կլինի նախկին քաղաքական գործչի պարագայում, ցավոք, քննադատողները համառորեն լռում են:
Տարօրինակն այն է, որ անգամ իրավաբանի որակում ունեցող որոշ քաղաքական գործիչներ իրենց թույլ են տալիս հրապարակավ հայտարարելու, թե իբր հոգևոր սպասավորները և եկեղեցական մարմինները զրկված են անգամ քաղաքական բնույթի հայտարարություններ անելու իրավունքից: Մեզանում, ցավոք, նվազագույն պատկերացում չունեն անգամ, թե ինչ ասել է «քաղաքականությամբ զբաղվել», ինչին նպաստել է նաև այդ եզրույթի օրենսդրական բնորոշման իսպառ բացակայությունը:
-Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ դիմենք Մայր Աթոռին, որ նրա հետ քննարկենք Սրբազան հոր հարցը․ սա չի՞ դիտվի որպես միջամտություն եկեղեցու կողմից։
Կդիտվեր միջամտություն, եթե որևէ եկեղեցական կառույց պաշտոնապես քննարկեր և որոշում կայացներ թեկնածություն առաջադրելու վերաբերյալ, ինչը գործնականում բնավ չէր կարող նկատի ունենալ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինս համարժեք տիրապետում է պետաիրավական ինստիտուտների իրավասության բնույթին ու իրացման ընթացակարգերին:
Ավելին՝ որևէ եկեղեցական կառույց երբևէ հանդես չի գա նման նախաձեռնությամբ, քանզի չունի այդպիսի իրավասություն: Ելույթի վերլուծությունից հստակ բխում է, որ խոսքը խորհրդատվական բնույթի քննարկումների մասին է:
Վերջապես, եթե տեսականորեն ընդունենք, որ քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում այդպիսի գաղափարը կարող է իրատեսական լինել, ապա հարկ է ելակետ ընդունել, որ դա իր էությամբ ոչ միայն կլինի լիարժեք ապաքաղաքական ինստիտուտ, քանզի խոսքը ինչպես իր լիազորությունների ընթացքում, այնպես էլ երբևէ որևէ կուսակցության անդամ չհանդիսացող, այլև հենց իր ողջ էությամբ հիրավի համապետական և համազգային շահերով ղեկավարվելու ունակ անձի մասին է:
Ի դեպ, կառաջարկեի մի փոքր ուսումնասիրել նաև պատմական համանման անցքերը՝ առավել վստահ լինելու համար, որ այն երբևէ ձախողումների, առավել ևս կրոնապետության չի հանգեցրել, այլ դարձել է պետականության աննախադեպ ամրապնդման լրջագույն երաշխիք (ի դեպ, բարձրագույն հոգևորականությունը հսկայական դերակատարում է ունեցել Իսպանիայում Ֆրանկոյի բռնատիրական ռեժիմի տապալման գործում), ընդ որում, բնավ նկատի չունեմ կրոնապետություններին:
-
11:32
13.07.26
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
Կարդալ ավելին
-
11:25
13.07.26
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել
Կարդալ ավելին
-
11:17
13.07.26
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
Կարդալ ավելին
-
10:48
13.07.26
Երևանում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ
Կարդալ ավելին