Լրահոս
Տարածաշրջան
16:09
18.03.26
113

Սուգ է Վրաստանում. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի՞ Իլիա Երկրորդի հուղարկավորությանը

Վրաստանը սգում է իր հոգևոր հոր մահվան համար: Վրաց ուղղափառ եկեղեցու 93-ամյա պատրիարք Իլիա Երկրորդը երկուշաբթի գիշերն էր ստամոքսի արյունահոսությամբ տեղափոխվել հիվանդանոց: Հայտնի չէ, թե մեր հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարողանալո՞ւ է մեկնել հարևան-բարեկամ Վրաստան Իլիա Երկրորդի հուղարկավորությանը մասնակցելու: Մեկ ամիս առաջ քննչական մարմինը նրան արգելել է հանրապետությունից դուրս գալ: