Լրահոս
Միջազգային
15:00
18.04.26
306

Շուրջ 30 առևտրային նավ փորձում է հատել Հորմուզի նեղուցը․ ՏԱՍՍ

Img default alt hy

Շուրջ 30 տանկեր և չորաբեռնատար նավեր փորձում են հատել Հորմուզի նեղուցը՝ դրա նկատմամբ ռազմական վերահսկողությունը վերականգնելու մասին Իրանի հայտարարության ֆոնին: Այս մասին պարզել է «ՏԱՍՍ»-ը՝ հիմնվելով նավերի տեղաշարժի տվյալների վրա:

Մոսկվայի ժամանակով ժամը 12:05-ի դրությամբ՝ անմիջապես Հորմուզի նեղուցում գտնվում է մոտ 16 տանկեր, որոնցից 10-ը շարժվում են դեպի արևմուտք՝ Օմանի ծոցի ուղղությամբ, և միայն 6-ն են ընթանում դեպի Պարսից ծոց: Նեղուցում են գտնվում նաև շուրջ 12 չորաբեռնատարներ, որոնցից միայն 4-ն են փորձում մտնել Պարսից ծոց, իսկ մնացածը շարժվում են դեպի ելք:

Այս պահին Հորմուզի նեղուցից դեպի Օմանի ծոց հաջողությամբ դուրս է եկել 9 տանկեր և 5 չորաբեռնատար: Նրանք շարունակում են շարժվել Արաբական ծովի ուղղությամբ:

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ իսլամական հանրապետության զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման ֆոնին: Իրանի իշխանությունները ապրիլի 17-ի երեկոյան հայտարարել են ջրային այս ուղու բացման մասին: Հորմուզի նեղուցը փակ էր առևտրային նավերի տեղաշարժի համար մարտի սկզբից՝ տարածաշրջանում հակամարտության սրման պատճառով: