Լրահոս
Միջազգային
21:45
19.03.26
1 939

Շատ չէի ցանկանում այդ «էքսկուրսիան». Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողությանը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե ինքը շատ չէր ցանկանում հակամարտության մեջ մտնել Իրանի հետ, սակայն իբր այլ ընտրություն չի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես տեսա, թե ինչ է կատարվում Իրանում, և ասացի՝ ես շատ չեմ ցանկանում այդ «էքսկուրսիան» (Իրանի դեմ գործողություն սկսել - խմբ.), բայց մենք ստիպված կլինենք դա անել», - ասել Է Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հետ հանդիպման ժամանակ։

Վերջին օրերին Թրամփը հայտարարում էր, որ Իրանի հետ առճակատումը թևակոխում է եզրափակիչ փուլ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ հակամարտությունը մոտ է հանգուցալուծմանը և վերջնականապես կկարգավորվի ամենամոտ ժամանակներս։

Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասի: Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարաշածրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

Ռազմական գործողության մեկնարկը Վաշինգտոնը և Թել Ավիվը բացատրել են կանխարգելիչ հարվածով և Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով իբր առկա սպառնալիքներով։ Սակայն այժմ նրանք արդեն չեն թաքցնում, որ կցանկանային Իրանում իշխանափոխություն տեսնել։