Լրահոս
Քաղաքական
19:15
25.11.25
202

Շանտաժ, կոմպրոմատ և փո՞ղ. ի՞նչն է ստիպել 7 հոգևորականի նամակ գրել կաթողիկոսին

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միանում են հիմնականում եկեղեցում քիչ ծառայած, սոցիալական խնդիրներ կամ անձնական նկրտումներ ունեցող քահանաները, իսկ բարձրաստիճան հոգևորականներից միայն նրանք են համաձայնում Վեհափառին դեմ դուրս գալ, ում դեմ որոշակի կոմպրոմատներ ունի իշանությունը: 5-րդ ալիքի «Հարցազրույց»-ի տաղավարում այսպիսի հայտարարություն է արել Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: 

Նա պնդում է, որ, թեև կոմպրոմատները չհրապարակելու պայմանով են որոշ սրբազաններ ընդվզում կաթողիկոսի դեմ, նրանք չեն հաշվարկել, որ այդ կոմպրոմատները միևնույնն է՝ հրապարակվելու են: