Լրահոս
Քաղաքական
13:19
18.03.26
102

ՍԴ դատավորների վարձատրությունը մոտ 400 հազար դրամով կբարձրանա

Img default alt hy

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները պետք է հավելավճար ստանան աշխատանքային ստաժի համար։ Այս մասին մարտի 18-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։