Լրահոս
Քաղաքական
20:45
14.03.26
156

Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանքի տակ պահելը խոսում է այս իշխանության թուլության և վախի մասին․ Ալեքսան Ալեքսանյան

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը գրել է․

«Հակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում։

Մարդիկ ասում են, որ Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանքի տակ պահելը խոսում է այս իշխանության թուլության և վախի մասին։

Բայց հարց է առաջանում՝ արդյոք մենք պետք է հանդուրժե՞նք այս ամենը։ Իհարկե, ո՛չ։ Ուր էլ լինենք` մենք շարունակելու ենք պայքարել։

Պայքարելու ենք նաև քեզ համար, որպեսզի ժողովրդավարության դեմ գործող և երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա. ավտոկրատիա ստեղծելով՝ երկար չի կարող պահել իր պաշտոնը»։