Լրահոս
Քաղաքական
19:25
14.03.26
603

Սա քարոզչական խաղաղություն է և Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է կապված ընտրությունների հետ և այս պրոցեսում Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ: Այս մասին «Մեծ  քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Երաշխիքը պետք է լինի ինքը՝ ամեն ինչ զիջող իր կերպարով, և քանի կա ինքը, Ալիև երբեք պատերազմ չի վերսկսի։

Հայ ժողովրդին ուրիշ կարգի խաղաղություն է պետք, երկարատև կանխատեսելի երաշխիք է պետք, որը կախված չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՛չ էլ որևէ այլ պետական կամ քաղաքական գործչի անվան հետ։ Որտեղ չկան այդ երաշխիքները՝ տարիներ անց ավելի սարսափելի պատերազմ է բռնկվում, որտեղ կան այդ երաշխիքները, զսպող մեխանիզմները՝ ամեն ինչ զարգանում է նորմալ հունով, խաղաղ ճանապարհով»,- նշել է Քոչարյանը։