Լրահոս
Իրավական
16:23
27.11.25
1 090

Սա ցույց է տալիս՝ որքան կարևոր է ամենօրյա պայքարը յուրաքանչյուր քաղաքական բանտարկյալի ազատության համար․ Գոհար Մելոյան

Img default alt hy

Առանց տեսակցության իրավունքի ավելի քան հինգ ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց․ Լիդիան այժմ ազատության մեջ է: Այս մասին գրել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ 

«Ակնհայտ է, որ եթե չլիներ Լիդիայի ապօրինի ազատազրկման հարցի նկատմամբ հանրային ուշադրությունը և պաշտպանների հմուտ աշխատանքը, նրա ազատության հարցը չէր լուծվի։ 

Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է ամենօրյա պայքարը յուրաքանչյուր քաղաքական բանտարկյալի ազատության համար։ 

Տարոսը մյուս քաղբանտարկյալներին»,-գրել է նա։