Լրահոս
Միջազգային
16:49
16.03.26
99

Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել. Լավրով

Img default alt hy

Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսասատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

«Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք կշարունակենք պաշտպանել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և քաղաքական կարգավորման որոնումը։ Մենք պատրաստ ենք, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, միջնորդի դեր խաղալ այս քաղաքական գործընթացում, եթե նման անհրաժեշտություն լինի։ Մենք կարծում ենք, որ ունենք նման հնարավորություններ», — այսօրվա ասուլիսում ասել է Լավրովը։

Նրա խոսքով, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում «նախ պետք է դադարեցնենք ռազմական գործողությունները և նստենք բանակցությունների սեղանի շուրջ, եթե բանակցությունների նկատմամբ վստահություն դեռևս գոյություն ունի»։

Ըստ Լավրովի, երկրորդ ամենաանհապաղ ու անհետաձգելի քայլը պետք է լինի քաղաքացիական ենթակառուցվածքներին վնասող և քաղաքացիական զոհերի հանգեցնող գործողությունները դադարեցնելը՝ թե՛ Պարսից ծոցի արաբական երկրներում, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունում»։