Լրահոս
Միջազգային
13:32
18.04.26
290

«Ռազմավարական ձախողում». Թրամփը Նեթանյահուին ստիպել է հրադադար հաստատել Լիբանանում

Img default alt hy

Իսրայելական Haaretz պարբերականը հայտնում է Իսրայելի և ԱՄՆ-ի ղեկավարության միջև առկա լուրջ տարաձայնությունների մասին՝ Լիբանանում հրադադարի հայտարարման ֆոնին։ 

Ըստ ռազմական վերլուծաբան Ամոս Հարելի՝ Դոնալդ Թրամփը Բենիամին Նեթանյահուին փաստացի պարտադրել է կրակի դադարեցման ռեժիմը՝ այդ մասին հայտարարելով առանց իսրայելական կողմի հետ նախնական համաձայնեցման։

Հարելն ընդգծում է, որ Իսրայելի վարչապետը ստիպված է եղել ընդունել Վաշինգտոնի պայմանները՝ չնայած պատերազմի հիմնական նպատակների հարցում առաջընթացի բացակայությանը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Իսրայելի արտաքին քաղաքականությունը փաստացի անցել է ԱՄՆ նախագահի վերահսկողության տակ, ինչը երկրի ներսում քննադատության ալիք է բարձրացրել։ 

Նեթանյահուի ընդդիմախոսները տեղի ունեցածն անվանում են «ռազմավարական ձախողում» և պաշտպանական որոշումների կայացման հարցում ինքնիշխանության կորստի նշան։