Լրահոս
Հասարակական
22:39
09.02.20
90

Քայլերթ՝ ՍԴ-ի դեմ. ժողովուրդը կխոսի | Հյուր - Արա Զոհրաբյան

ՍԴ 24-ամյակի օրը բարձր դատարանի շենքից մի քանի մետր այն կողմ խորհրդարանի շենքում տեղի ունեցավ քաղաքական տարվա ամենաաղմկոտ իրադարձությունը: Օրենսդիրը շատ իրավաբանների պնդմամբ՝ սահմանադրությունը խախտելով, որոշեց սահմանադրական դատարանի մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված դատավորներին տուն ուղարկելու համար հանրաքվե անցկացնել: Ճիշտ է իրավաբանների կողմից սահմանադրական կարգը տապալելու փորձ որակված այդ ակցիային չմիացավ խորհրդարանի ընդդիմադիր թևը Լուսավոր Հայաստանը դեմ քվեարկեց, ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը: Իսկ այ իմքայլականները ցույց տվեցին պարլամենտարիզմի մաստեր-կլաս: Վարչապետն այդպես անվանեց 88 հոգանոց խմբակցության միաձայն այո-ն՝ հանրաքվե անցկացնելու սկանդալային որոշման տակ: