Լրահոս
Հասարակական
14:36
28.02.26
514

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ

Img default alt hy

Փետրվարի 27-ին, ժամը 15։16-ից սկսած 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում վնասվել են չշահագործվող շինության, տների տանիքներ։  

ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվորեն արձագանքել են ահազանգերին։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վարդենիս քաղաքում վնասվել են չշահագործվող արտադրական տարածքի առաջին և երկրորդ շինության տանիքները (ընդհանուր մոտ 300 քմ), Նորաշեն գյուղում վնասվել է 7 տան, 3 անասնագոմի տանիք, 1 շինության արևային կայան։ 

Փրկարարները Նորաշեն գյուղում ապամոնտաժել են վտանգ ներկայացնող կախված կառուցատարրերը։

Нет описания фото.

Возможно, это изображение текст "RESCUE RESCUESERVICE SERVICE OFT OFTHE RAMINISTRY OFTHERAMINSTRYOF OF INTERNALAFFAIRS"