Լրահոս
22:40
16.07.19
151

Քաղցրաշենում այգիները չորանում են. գյուղացիները Երևան են եկել

Չնայած կանաչող Սևանից ջրառը մեծ ծավալով շարունակվում է, իսկ տարին ամենաթեժը չէր` անձրևաշատ էր, գյուղացին միևնույնն է՝ կանգնած է ծարավ մնացած հողերի առաջ: Այսօր իրենց դառնացնող խնդրով Կառավարության շենքի մոտ էին եկել Քաղցրաշենցիները: Ոռոգման ջուր չունեն: Նիկոլ, քայլ արա, ջուր տուր վանկարկումներով պահանջում էին, որ վարչապետն անձամբ իջնի ու խոսի իրենց հետ: