Լրահոս
Քաղաքական
21:47
20.05.26
163

Պուտինից աջակցություն խնդրե՞լ է Քոչարյանը. երկրորդ նախագահը կոշտ է արձագանքում կեղծ տեղեկությանը

ՔՊ-ականները սկսել են վերաթարմացնել մի հին ձայնագրություն, որում Քոչարյանի ձայնով ինչ-որ մեկը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ապահովել իր սահուն ելքը ստեղծված իրավիճակից։ Ձայնագրությունը տարիներ առաջ դրվել էր շրջանառության մեջ ու հերքվել։ Փաշինյանը, որ այսօր հայտարարել է, թե շուրջ 200 անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ինչպե՞ս է երաշխավորված համարում այդ ձայնագրության իսկությունը, չգիտի՞, որ Պուտինը երբեք բաց կապով որևէ մեկի հետ չի զրուցում՝ ի պատասխան հարցրել է Քոչարյանը: