Լրահոս
Աշխարհ
14:54
08.06.26
401

ՀՀ-ում Փաշինյանի հաղթանակը նշանակում է Ռուսաստանից հեռանալու քաղաքականության շարունակություն. Զատուլին

Img default alt hy

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում նշանակում է Ռուսաստանից հեռանալու նրա քաղաքականության շարունակությունը։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա կասկածի տակ է դրել ինչպես հրապարակված թվերի իսկությունը, այնպես էլ քվեարկության օրինականությունը։ «Եթե Փաշինյանը պահպանի վերահսկողությունը և իշխանությունը՝ օրինական կամ անօրինական ճանապարհով, ապա նրա նախորդ կուրսը կշարունակվի. կուրսը կապված էր Ռուսաստանից հեռանալու հետ»,- ասել է Զատուլինը։

Նրա կարծիքով, «չնայած Երևանի բոլոր նախորդ հայտարարություններին, վաղ թե ուշ կբարձրացվի Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայության հարցը»։