Լրահոս
Իրավական
11:49
18.03.26
107

Փորձում են խլել Բագրատ սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան

Img default alt hy

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։

«Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումով պահանջում է դադարեցնել Բագրատ սրբազանի սեփականության իրավունքը։ Խոսքն, ըստ ամենայնի, տան մասին է։

Գործով երկրորդ պատասխանողը Կոնվերս բանկն է։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել   դատավոր Լիլի Դրմեյանին: