Լրահոս
Իրավական
20:05
18.03.26
108

Պատարագների կկարողանա մասնակցել Միքայել Սրբազանը, բայց քարոզ կարդալ չի կարող. դատարանի որոշումը

Անփոփոխ է մնացել Շիրակի թեմի առաջնորդի տնային կալանքը, բայց նրան դատարանը թույլատրել է պատարագների մասնակցել ու հաղորդություն ստանալ, բայց պատարագներ մատուցելու արգելքը չի հանվել: Փաստաբանները միջնորդել էին վերացնել սրբազանի խափանման միջոցը, քանի որ, ըստ նրանց, սրբազանին առաջին ատյանի դատարանը որոշել էր ազատազրկել 2 տարի ժամկետով և այդ ժամկետի 1/3-ը արդեն լրացել է: Այսինքն, եթե անգամ վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռն անփոփոխ թողնի, ապա այդ պայմաններում Միքայել Սրբազանը չի կարող պատիժը կրել։