Լրահոս
Քաղաքական
11:38
25.05.26
113

Փաշինյանը բռնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին, և դա պետք է ուղիղ ընդունել. Մեդվեդև

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին, և դա պետք է ուղիղ ընդունել։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Ավելի վաղ Մեդվեդևը նշել էր, որ Փաշինյանը կարող է «ցավոտ վայրէջք կատարել» ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև՝ մի կողմից փորձելով Երևանը «ներքաշել» ԵՄ, իսկ մյուս կողմից՝ պահպանել Եվրասիական տնտեսական միության անդամակցության առավելությունները։

«Ինչ-որ Նիկոլ Փաշինյան բռնել է Ռուսաստանի հետ խզման ուղին, և դա պետք է ուղիղ ընդունել։ Նրան թվում է, թե շահավետ է տարբեր քաղաքական հոսանքների արանքով սողոսկելով՝ Արևմուտքում իրեն կեղծ հեղինակություն վաստակել՝ վտանգի տակ դնելով մեր երկրի հետ կապերը», — ասել է Մեդվեդևը։ Նա հավելել է, որ «Ռուսաստանի ռազմավարական գործընկերը հայ ժողովուրդն է, ոչ թե ցանկացած հայ ղեկավար»։