Լրահոս
Իրավական
15:53
30.12.25
805

Փաշինյանի դեմ քրգործ հարուցվե՞լ է. դատախազության պատասխանը

Img default alt hy

Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե իբր վարչապետի աշխատակազմից գնացել են խանունթից գնումներ անելու ու պարզել են, որ կանխիկ վճարելու դեպքում մի գին է, քարտով վճարելու դեպքում՝ այլ գին, ինչից հետո Փաշինյանը, նյարդայնանալով այդ ենթադրյալ հանգամանքից, կատարել է հետևյալ հայտարարությունը. «Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ, էդ խանութում առևտուր չպետք է լինի, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ: Մինչև անձնական թույլտվությունս չլինի, էդ խանութը չպիտի բացվի: Կզեկուցեք անձամբ»: 

«News.5tv.am»-ը դատախազությունից փորձել է պարզել, թե վարչապետի այս հայտարարությունում դատախազութունը տեսնո՞ւմ է արդյոք ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածով նախատեսված արարք:

Դատախազությունը վարույթ հարուցե՞լ է, Փաշինյանի հայտարարությունը ուսումնասիրվե՞լ է: Դատախազությունից պատասխանել են, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան: 

ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածը վերաբերում է Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն: 

Ըստ Սահմանադրության հոդված 6-ի, Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Նիկոլ Փաշինյանը օրենքով խանութ փակելու որևէ լիազորություն չունի: