Լրահոս
Քաղաքական
23:15
12.03.26
129

Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների արմատը Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագիրն է. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

«Փաշինյանի այս երկու օրերի աղմկահարույց հայտարարությունների արմատը Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրի պահանջներն են»։ Այս մասին ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այդ փաստաթուղթն այս իշխանությունը փորձում է ներկայացնել որպես խաղաղության համաձայնագիր, սակայն իրականում այդ նախաստորագրված փաստաթուղը խաղաղություն չի բերելու ո՛չ Հայաստանում, ո՛չ տարածաշրջանում։ Այն պարզապես իր բոլոր երևացող և չերևացող կողմերով արձանագրում է այն բոլոր պատավորությունները, որոնք Հայաստանի իշխանությունն իր վրա է վերցրել՝ կատարելու ադրբեջանական պահանջները»,–նշում է Մանուկյանը։