Լրահոս
Միջազգային
18:46
14.03.26
126

Պարսից ծոցում այս պահին մնացել է 22 հնդկական նավ

Img default alt hy

Հնդկաստանը հաջողությամբ դուրս է բերել երկու խոշոր նավ Պարսից ծոցից, որտեղ շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին դեռ մնում է հնդկական ևս 22 նավ: 

Նավահանգիստների և նավագնացության նախարարության խոսնակ Ռաջեշ Կումար Սինհայի փոխանցմամբ՝ «Շիվալիկ» ու «Նանդա Դևի» նավերը, բեռնված 92,700 տոննա հեղուկ գազով, արդեն անցել են Հորմուզի նեղուցը: 

Գերատեսչությունը հավաստիացնում է, որ ծոցում մնացած 611 հնդիկ նավաստիներն ապահով են, իսկ վերջին 24 ժամը տարածաշրջանում անցել է առանց պատահարների: