Լրահոս
Միջազգային
23:00
14.03.26
168

Պակիստանը ավելի քան 270 հրթիռ և արկ է արձակել Աֆղանստանի Կունար նահանգի ուղղությամբ

Img default alt hy

Պակիստանի զինված ուժերը երկու օրվա ընթացքում 270 հրթիռ և հրետանային արկ են արձակել Աֆղանստանի Կունար նահանգի բնակեցված տարածքների վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Աֆղանստանի Տեղեկատվության և մշակույթի նախարարության նահանգային տնօրեն Զիա Ուր Ռահման Սփինգարը։

Պաշտոնյայի խոսքով՝ հրթիռային հարձակումների ժամանակ բնակչության շրջանում զոհեր չեն գրանցվել, սակայն ավերվել են որոշ բնակելի շենքեր և հասարակական շինություններ։

Պակիստանը շարունակել է իր հարվածները՝ թիրախավորելով նաև Շաքին շրջանում գտնվող քաղաքացիական տները: Շրջանի վրա արձակվել է տասնինը ականանետային և հրետանային արկ, որի հետևանքով վնասվել են մի քանի տներ և վիրավորվել երկու երեխա:

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ի պատասխան Պակիստանի բանակի հարձակումների՝ աֆղանական ուժերը գրավել են սահմանային գոտում գտնվող Պակիստանի ռազմական բազան։ Այդ գործողության արդյունքում զոհվել է 14 պակիստանցի զինվոր, ևս 11-ը՝ վիրավորվել։