Լրահոս
Միջազգային
18:36
14.03.26
113

«Ուկրաինան այլևս օրինական թիրախ է». Թեհրանի սպառնալիքը Կիևին

Img default alt hy

Ուկրաինան դարձել է օրինական թիրախ Իրանի զինված ուժերի համար այն բանից հետո, երբ Կիևն աջակցել է Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ազիզին։

«ԱԹՍ-ների միջոցով աջակցություն ցուցաբերելով իսրայելական վարչակարգին՝ պարտություն կրած Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ և, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ողջ տարածքը վերածել է օրինական թիրախի Իրանի համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իսլամական Հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։