Լրահոս
Մամուլի տեսություն
10:20
03.12.25
130

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy


«Ժողովուրդ»

419 մլն դոլար է վճարվում՝ ՀԷՑ-ը խլելը միջազգային դատարանում հիմնավորելու համար:

«Հրապարակ»

Ռուբինյանը Փաշինյանին զեկուցել է՝ Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու փորձերն առայժմ ոչ մի հաջողության չեն հասնում, եւ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ TRIPP-ի գործարկումից հետո Թուրքիան չի բացի սահմանները:

«Հրապարակ»

Տիգրան Ավինյանն առաջադրվելու ցանկություն չի ունեցել, բայց հասկանալով, որ գլխացավանքի մեջ կընկնի, վերջին օրերին փոխել է որոշումը։

«Ժողովուրդ»

Արփի Դավոյանը Արդարադատության նախարարի պաշտոնին չհասնելով՝ այժմ փորձում է ամրապնդել դիրքերը ԱԺ պատգամավորի մանդատի համար պայքարում։

«Ժողովուրդ»

Փաշինյանը եւ իր թիմը տարբեր ձեւաչափերով քննարկում են հնարավոր ելքեր եւ նոր ճնշման մեթոդներ՝ ուղղված եկեղեցականների վրա ազդեցությունը մեծացնելուն։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ: