Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
22.10.25
80

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Ոստիկանության բարձրաստիճան մի շարք սպաներ ներքին միջավայրում բարձրաձայնում են, որ համակարգում տիրող իրավիճակն այլեւս անտանելի է, դժգոհ են ինչպես աշխատանքային պայմաններից, այնպես էլ իրենց գործի քաղաքականացված եւ անարդյունավետ դարձած բնույթից։ 

«Իրավունք»

ՔՊ-ականները մտերմիկ շրջապատում երեկ հայտարարել են, որ կաթողիկոսի «հարցերը» լուծվելու է այս ամիս։

«Հրապարակ»

Իշխանության ֆանատները Հովհաննավանք են այցելել եւ փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին։ Կանանցից մեկը անեծքներ է տեղացել, տունդարձի ճանապարհին այդ կինն ընկել է` ոտքը կոտրել եւ վիրահատության ենթարկվել։ 

«Իրավունք»

Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Վաղարշապատում Արամ Զավենիչի Հանրապետություն կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, իսկ Արգիշտի Մեխակյանը չի արդարացնում Փաշինյան Նիկոլի սպասումները։

«Հրապարակ»

Ռուբեն Ռուբինյանի ակտիվությունը մեկ նպատակ ունի՝ ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ։