Լրահոս
Մամուլի տեսություն
09:50
13.12.25
93

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել` 10 եպիսկոպոսից բացի, այլ հոգեւորական չի միացել Վեհափառի հրաժարականի պահանջին:

«Հրապարակ»

1 միլիոն դոլար գրավի առաջարկն էլ է դատարանը մերժել` բացահայտելով, որ Կարապետյանին ուղղակի պատանդ են պահում եւ ոչ մի այլընտրանք չեն քննարկում։ 

«Ժողովուրդ»

«Հայաքվե»-ն պատրաստվում է միավորվել նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման հիմնադիր ու առաջնորդ Արման Թաթոյանին։

«Հրապարակ»

Քննիչները համառ ջանքեր են գործադրել, որ Արցախի ներդրումային հիմնադրամի փաստաթղթերում Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ նյութեր գտնեն։

«Հրապարակ»

ՏԿԵ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի բանաստեղծ Հուսիկ Արայի հետ: