Լրահոս

2026-02-19
  • Հասարակական
    Հեղվող արյունը չեն տեսնում, բողոքող տաքսիստներին նկատում են. ո՞վ է բացում-փակում ոստիկանների աչքերը
    Աջափնյակի արյունոտ օրվանից հետո հասարակական անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ են առաջացել: Ավելի քան 4 տասնյակ մարդու մասնակցությամբ փոխհրաձգության պահին տարածքում մեկ իրավապահ անգամ չի երևացել, այնինչ այդ նույն ժամին տաքսիստների ակցիայի ժամանակ մեծաթիվ պարեկներ են նկատվել: Իրավապաշտպանները կարծում են, որ այս մեծ «ռազբորկայի» նախապատրաստական փուլը չէր կարող վրիպել իրավապահների աչքից:
    21:05
    19.02.26
    Ավելին
  • Հասարակական
    Երեկվա գրքերը՝ այսօրվա մասին
    Գիրք նվիրելու օրը «Հայլուր»-ը զրուցել է գրողների հետ, նրանց հետ թերթել հայ գրականության էջերն ու գտել տողեր մեր օրերի մասին:
    20:54
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը նշել է, որ թերագնահատել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման բարդությունը
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ նա հանդես է եկել Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ։
    20:45
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ն ավելացնում է տարածաշրջանում իր զինnւժը, իսկ Իրանը մասնակիորեն փակում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ
    Երկու կողմերից էլ այս ամենը «տարօրինակորեն» ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցուցիչ է, որ թե՛ Թեհրանը և թե՛ Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը և տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած՝ բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա և այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։ 
    20:35
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Փաշինյանին ու Ալիևին ոտքի է հանում Թրամփը. Խաղաղության խորհրդի նիստն է Վաշինգտոնում
    Հայլուր 20։30 Փաշինյանին ու Ալիևին ոտքի է հանում Թրամփը. Խաղաղության խորհրդի նիստն է Վաշինգտոնում
    20:30
    19.02.26
    Ավելին
  • Հասարակական
    Վախեցած են Աջափնյակում. փոխհրաձգության վայրից ոչ հեռու 4 դպրոց կա
    Աջափնյակում փոխհրաձգությունից ավելի քան 24 ժամ անց էլ վիրավորների հստակ թիվը հայտնի չէ: Այսօր անգամ առողջապահության նախարարը կոնկրետ թիվ չի նշել: Ինչպես հայտնի է, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 վիրավոր, որոնից մեկը՝ 45-ամյա մի տղամարդ, վիրահատարանում մահացել է: Առողջապահության նախարարությունը հայտնում է այդ հիվանդանոցում բուժվող 6 վիրավորի մասին:
    20:20
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են այս ադրբեջանամետ, անպատիվ իշխանության դեմ. Դավիթ Ամալյան
    Խնդրում եմ գոնե էս նաընտրական շրջանում ընդդիմություն կոչվող դեռ չձևավորված կամ արդեն ձևավորված համակարգը մասնատող նյութեր մի գրեք, կամ մի խոսեք։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրենց միասնական հանդես չգալը զուտ նախընտրական տեխնիկական խնդիր է, ինչի համար էդ հարցում իրենց մեղադրել պետք չի։
    20:12
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիրադավ եպիսկոպոսների մեջ կռիվ է ընկել, կաթողիկոս են ուզում դառնալ, բայց ծրագիրը չի ստացվում․ 24News
    Խոսելով այն մասին, թե արդյոք Վեհափառը պետք է համախմբման կոչով հանդես գա, բանախոսը ընդգծեց, որ Կաթողիկոսն իր լռությամբ հաղթում է։ Ընդդիմությունը պետք է հանրային դժգոհություն ձևավորի և կանգնի մայր Աթոռի կողքին։
    20:01
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներով․ «Սպուտնիկ Արմենիա»
    ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից` 149.658 դրամանոց ժամացույց (Դաշնության խորհրդի լոգոտիպով)` իր զարդատուփով և 249.430 դրամ արժեքով նկար` «Ձմեռային անտառ» անվանումով, «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից ստացել է հուշանվերներ` ռեակտորի արձանիկ և մատրյոշկա` ընդհանուր 159.635 դրամ արժեքով։
    19:55
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ
    Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։ Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ հիմնված պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ «Ուրախ եմ այսօր գտնվել Աթենքում՝ արևմտյան քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրանում։ Մեր ժողովուրդների և երկրների բարեկամությունն ունի խորը պատմական արմատներ, որոնց վրա կառուցված է ներկայիս համագործակցությունը։ Հունաստանի և Հայաստանի խորհրդարաններում արդյունավետ գործում են բարեկամական խմբերը, որոնք իրենց նպաստն են բերում երկու երկրների գործակցության շարունակական զարգացմանը», -նշել է նախագահը։ Իր խոսքում Նիկիտաս Կակլամանիսը նշել է. «Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական, մշակութային դարավոր կապերով։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդարանի բարեկամական խմբի նախագահը։ Լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։ Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանան Հունաստանի կողմից սատարման։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը, որը կարևոր նշանակություն ունի։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ»։ Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են խորհրդարանական դիվանագիտության զարգացման և խորացման հնարավորությունները։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ որպես միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևոր գործիք։ Նշվել է փորձի փոխանակման, օրենսդրական գործընթացներում համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնմանը, փոխայցելությունների ակտիվացմանն ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։
    19:45
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    3 զոհ, 10 վիրավոր․ պայթյուն՝ Չիլիի մայրաքաղաքում
    Պայթյուն է տեղի ունեցել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։ 
    19:35
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունը
    Նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որն այսօր դարձավ 66 տարեկան, ձերբակալվել է Նորֆոլկի իր Սանդրինգհեմի կալվածքում: Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչել սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի համար։
    19:30
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել․ Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին
    Ոտքի կանգնեք, ոտքի՛, դուք ընկերացել եք պատերազմից հետո»,- ասել է ԱՄՆ նախագահը։
    19:21
    19.02.26
    Ավելին
  • Քաղաքական
    Տարօրինակ բարեգործությունը՝ Սյունիքում. ՔՊ-ն արդեն ընտրակաշա՞ռք է բաժանում
    Խորհդարանական ընտրություններից երեք ու կես ամիս առաջ իշխանության՝ ընտրակակաշառք բաժանելու մասին լուրեր են հայտնվել մամուլում: «Փաստ»-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով՝ Սյունիքի մարզպետը մոտ մեկ միլիոն դրամ է բաժանել 31 քաղաքացու: Ինքը՝ Ղուկասյանը, «Հայլուր»-ի հարցին արձագանքելով պնդել է, որ արել է մի բան, որ շատ անգամ է արել:
    19:17
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Առանց բիտումի ասֆալտ են անում, հետո ասում՝ աղից է քանդվում»․ Արթուր Չախոյան
    «Եվս մեկ ապացույց, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են անորակ, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումով։
    19:05
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում՝ հրդեհի բռնկումով
    Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում, ելնելով քաղաքացիների և վարորդների անվտանգությունից, գնդի հրամանատար Ա. Իսախանյանի հանձնարարականով երթևեկությունը Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան մոտից դեպի Հաղթանակ կամուրջ ժամանակավորապես դադարեցվել է, մինչև հրշեջների աշխատանքի ավարտը։ Այս պահին պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
    18:45
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վաշինգտոնում մեկնարկում է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հանդիպումը
    «Խաղաղության խորհրդի» անդամ երկրների ներկայացուցիչները համատեղ հիշատակի լուսանկար են արել։
    18:38
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել
    Շիրակի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 17-ին՝ ժամը 23.30-ին, Ջաջուռ գյուղում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Լադա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ 33-ամյա վարորդին և Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա ուղևորին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում փետրվարի 18-ին կատարված խուզարկությամբ «Լադա» մակնիշի մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 71 փաթեթ՝ ընդհանուր 157,37 գրամ քաշով: 33-ամյա և 27-ամյա երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաքննությունը շարունակվում է:
    18:35
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Տագնապ և սուր հարցեր՝ մահացու հրաձգությունից հետո. ինչո՞ւ են աճել հրազենով հանցանքները
    Հայլուր 18։30 Տագնապ և սուր հարցեր՝ մահացու հրաձգությունից հետո. ինչո՞ւ են աճել հրազենով հանցանքները
    18:30
    19.02.26
    Ավելին