Լրահոս

2026-02-20
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պետերի ախորժակը բացվել է, պարգևավճարներն իրավիճակ են փոխել. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետական բյուջեից անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգեւավճարները բաժանվել են խիստ անհամաչափ. գերատեսչությունների վերնախավը՝ վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, նրանց տեղակալներն ու վարչության պետերը, ստացել են հատկացվող ֆոնդի 80, իսկ շարքային քաղծառայողները՝ 20 տոկոսը։ Պարգեւավճարներն իբրեւ թե տրամադրվում են կոնկրետ աշխատանքի դիմաց, ուստի այժմ կարեւորվել է, թե որ քաղծառայողին ինչքան գործ է մակագրվում, ինչքան հանձնարարություն է տրվում:
    10:07
    20.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հրահանգ է իջել՝ արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս մի լուր էինք գրել, որ հրահանգ է իջել՝ արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները: Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը, ինչպես հայտնի է, նախկին եւ ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայրն է։
    10:00
    20.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կճոյանը բողոքի նոտա է հղել Նիկոլին. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Հայոց» տիրադավներին, պարզվում է, մի այլ կարգի հունից հանել է սրբազանների խափանման միջոցի փոփոխման փաստը։ Ասում են՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անձամբ է բողոքի նոտա հղել Փաշինյան Նիկոլին:
    09:55
    20.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախցիներից շարունակում ենք դժգոհություններ ստանալ, որ ՀՀ քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում նրանց համար։ Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը որոշեց արցախցիներին տրված հայկական անձնագրերը փոխել, քանի որ դրանք տրամադրվել էին 070 կոդով: 23-ից հետո շարունակ կոչ էին անում փոխել անձնագրերը, իսկ հիմա խոչընդոտում են` նոտարների կողմից ձեւական թերություններ հայտնաբերելով, էլեկտրոնային հերթագրումը խափանելով, դիմումներին ամիսներով ընթացք չտալով: Դիցուք, մեզ ասացին, որ կան մարդիկ, որ անցած տարվա նոյեմբերի վերջերին դիմել են քաղաքացիության համար, բայց մինչ օրս չեն ստացել։
    09:42
    20.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի միջազգայնագետ, քաղաքական մեկնաբան Դավիթ Կարապետյանի հետ:
    09:35
    20.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    20.02.26
    Ավելին
2026-02-19
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն կրկին սպառնացել Է Իրանին
    Նեթանյահուն նշել է, որ Իրանի հարցի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը մանրամասն ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անցած շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: Իսրայելական կողմը պնդում է, որ Թեհրանը պետք է ոչ միայն հրաժարվի հարստացված ուրանի պաշարներից, այլև ամբողջությամբ ապամոնտաժի միջուկային հարստացման համար նախատեսված իր ունեցած ողջ ենթակառուցվածքը: Բացի այդ, Իսրայելը պահանջում է, որ Իրանը դադարեցնի իր հրթիռային ծրագիրը՝ սահմանափակվելով ոչ ավելի, քան 300 կմ հեռահարության հրթիռներով և դադարեցնի օգնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին: Ավելի վաղ CBS հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը արդեն փետրվարի 21-ին: Հունվարին Սպիտակ տանը նախազգուշացրել էին, որ լրջորեն պատրաստ են ուժ կիրառել, եթե Թեհրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ և չկնքի «արդար գործարք», որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ատոմային ռումբ ստեղծելու մտադրության բացակայության մասին: Փետրվարի 17-ին Ժնևում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային դոսյեի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են մի շարք դրույթների շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռ պատրաստ չէ ճանաչել մի շարք դիրքորոշումներ, որոնք նախանշել Է Սպիտակ տունը: Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իսրայելը պնդում էին, որ Իրանը հրաժարվի ոչ միայն միջուկային ծրագրի զարգացումից, այլև բալիստիկ հրթիռների արտադրությունից, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցելուց:
    23:58
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ալիևի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել Վաշինգտոնում նրա ռեժմի դեմ բողոքող ցուցարարներին
    Կադրերից պարզ է դառնում, որ բարձրախոսով ասում են՝ «ազատություն քաղբանտարկյալներին», նաև հայհոյանքներ են հնչում։ 
    23:48
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ հայտարարություն
    ա․ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված Հայոց Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է (Եփես. Ա 22)։ Տերունահաստատ այս կառույցը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով և առաքելական հաջորդականության սկզբունքով՝ Հայոց Հայրապետների հովվապետությամբ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը հայրենիքում և սփյուռքում ներառում է ազգիս զավակների հոգևոր խնամքն ու քրիստոնեական դաստիարակությունը, ազգային և հոգևոր ինքնության պահպանումը։
    23:37
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը վերահսկողություն է հաստատել Գազայի վրա՝ չնայած Իսրայելի հետ պատերազմում կրած ծանր կորուստներին. BBC
    «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում վերջինիս լավ մարզված ստորաբաժանումները ջախջախվեցին և վերածվեցին պարտիզանական ստորաբաժանումների, իսկ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների մեծ մասը սպանվեց։ Գազայի շենքերն ու ենթակառուցվածքները մեծ մասամբ ավերվեցին, բնակչությունը ստիպված եղավ լքել տները, իսկ տնտեսական կյանքը կանգ առավ», - գրում է լրատվամիջոցը։ 
    23:30
    19.02.26
    Ավելին
  • Իրավական
    Թեժ իրավիճակ՝ դատարանում. Բագրատ սրբազանը կմնա կալանավորված
    Այսօր ևս երկու ամսով երկարացվել է Բագրատ սրբազանի կալանքը: Դատախազները երեք ամսով երկարաձգելու միջնորդություն էին ներկայացրել, իսկ պաշտպանները հակադարձել, թե պետք է ընտրվի անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց:
    23:15
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավորներ կան
    Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում բախվել են «Ford», «Opel» և բեռնատար «Газель» մակնիշի ավտոմեքենաները։
    23:00
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի որդին
    Բարի գալուստ որդիս։ Բարով ես եկել մեր աշխարհ, իմ Ալեքսանդր»,-գրել է Ղումաշյանը։
    22:51
    19.02.26
    Ավելին
  • Իրավական
    Վարդան Ղուկասյանի փաստաբանների ներկայացրած ապացույցներին դատարանը գնահատական կտա
    Իբր կաշառք պահանջելու գործով դատական նիստն է շարունակվել այսօր, որի ընթացքում Գյումրիի քաղաքապետին փորձել են բռնի ուժով դուրս հանել դահլիճից, երբ հնչեցրել է վարչապետի անունը: Մինչ այդ, երբ Ղուկասյանը Թումանյանի հայտնի քառյակներից մեկն է արտասանելիս եղել, իրավապահները նրան չեն խանգարել:
    22:45
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խստորեն դատապարտում ենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը․ «Ավրորա» մարդասիրական հիմնադրամ
    Տասնամյակներ շարունակ Ռուբենը եղել է կրթության, մարդասիրական օգնության եւ սոցիալական առաջընթացի անձնվեր պաշտպան՝ իր կյանքը նվիրելով համայնքների հզորացմանը եւ մարդկային արժանապատվության խթանմանը: 2015 թ․ նա համահիմնադրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը նրա անսասան նվիրումի վառ ապացույցն է՝ մեծարելու նրանց, ովքեր ուրիշներին պաշտպանելու համար վտանգում են իրենց կյանքը:
    22:34
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Կարապետյանը շնորհավորել է եզդիներին Սուրբ Նաբիի տոնի առթիվ
    Կուզեի նաև հիշեցնել այն հաճելի ավանդույթը, որ ունի եզդիական ազգը այս տոնի կապակցությամբ։ Այսօր բոլոր իրար հետ գժտված մարդիկ պետք է հաշտվեն, և իմ կարծիքով մենք բոլորս սովորելու բան ունենք այս տոնի խորհրդից։ Նաեւ շատ հետաքրքիր զուգահեռ կա Սուրբ Նաբիի և քրիստոնեական Սուրբ Սարգսի միջև։ Ինչպես գիտեք՝ այսօր եզդի ազգի չամուսնացած ներկայացուցիչները երեկոյան ուտելու են աղի բլիթ՝ ակնկալիքով, որ կտեսնեն իրենց ապագա ամուսիններին կամ կանանց, իսկ հայ ազգը երկու շաբաթ առաջ նշել է Սուրբ Սարգսի տոնը, որը ուներ նույն խորհուրդը։ Սա վկայում է մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության և հազարամյա ընդհանուր հայրենիքում ապրելու փաստի մասին։
    22:25
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
    «Ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ իրավիճակների ազգային ռեժիմը, որը սահմանվել է 13660 հրամանագրով»,-նշել է նա որոշման մեջ։
    22:17
    19.02.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանին ու Ալիևին «ընկերացրել են». խաղաղություն՝ made in America
    Աբու Դաբիում «Զայեդ» մրցանակաբաշխությանը մասնակցելուց երկու շաբաթ անց Վաշինգտոնում են ջերմ ձեռքսեղմում ունեցել Փաշինյանն ու Ալիևը՝ Թրամփի պատվին: Նա է խնդրել ցույց տալ, որ նրանք արդեն ընկերներ են:
    22:09
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք
    «Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող Թեմակալ Առաջնորդ սիրելի Մկրտիչ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,-նշված է հայտարարության մեջ:
    21:58
    19.02.26
    Ավելին