Լրահոս
2026-02-19
-
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներով․ «Սպուտնիկ Արմենիա»ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից` 149.658 դրամանոց ժամացույց (Դաշնության խորհրդի լոգոտիպով)` իր զարդատուփով և 249.430 դրամ արժեքով նկար` «Ձմեռային անտառ» անվանումով, «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից ստացել է հուշանվերներ` ռեակտորի արձանիկ և մատրյոշկա` ընդհանուր 159.635 դրամ արժեքով։Ավելին19:5519.02.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետՀունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։ Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ հիմնված պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ «Ուրախ եմ այսօր գտնվել Աթենքում՝ արևմտյան քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրանում։ Մեր ժողովուրդների և երկրների բարեկամությունն ունի խորը պատմական արմատներ, որոնց վրա կառուցված է ներկայիս համագործակցությունը։ Հունաստանի և Հայաստանի խորհրդարաններում արդյունավետ գործում են բարեկամական խմբերը, որոնք իրենց նպաստն են բերում երկու երկրների գործակցության շարունակական զարգացմանը», -նշել է նախագահը։ Իր խոսքում Նիկիտաս Կակլամանիսը նշել է. «Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական, մշակութային դարավոր կապերով։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդարանի բարեկամական խմբի նախագահը։ Լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։ Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանան Հունաստանի կողմից սատարման։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը, որը կարևոր նշանակություն ունի։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ»։ Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են խորհրդարանական դիվանագիտության զարգացման և խորացման հնարավորությունները։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ որպես միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևոր գործիք։ Նշվել է փորձի փոխանակման, օրենսդրական գործընթացներում համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնմանը, փոխայցելությունների ակտիվացմանն ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։Ավելին19:4519.02.26 -
Աշխարհ3 զոհ, 10 վիրավոր․ պայթյուն՝ Չիլիի մայրաքաղաքումՊայթյուն է տեղի ունեցել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։Ավելին19:3519.02.26 -
ԱշխարհՄեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունըՆախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որն այսօր դարձավ 66 տարեկան, ձերբակալվել է Նորֆոլկի իր Սանդրինգհեմի կալվածքում: Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչել սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի համար։Ավելին19:3019.02.26 -
Արտաքին քաղաքականությունԿարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել․ Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՈտքի կանգնեք, ոտքի՛, դուք ընկերացել եք պատերազմից հետո»,- ասել է ԱՄՆ նախագահը։Ավելին19:2119.02.26 -
ՔաղաքականՏարօրինակ բարեգործությունը՝ Սյունիքում. ՔՊ-ն արդեն ընտրակաշա՞ռք է բաժանումԽորհդարանական ընտրություններից երեք ու կես ամիս առաջ իշխանության՝ ընտրակակաշառք բաժանելու մասին լուրեր են հայտնվել մամուլում: «Փաստ»-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով՝ Սյունիքի մարզպետը մոտ մեկ միլիոն դրամ է բաժանել 31 քաղաքացու: Ինքը՝ Ղուկասյանը, «Հայլուր»-ի հարցին արձագանքելով պնդել է, որ արել է մի բան, որ շատ անգամ է արել:Ավելին19:1719.02.26 -
Հասարակական«Առանց բիտումի ասֆալտ են անում, հետո ասում՝ աղից է քանդվում»․ Արթուր Չախոյան«Եվս մեկ ապացույց, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են անորակ, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումով։Ավելին19:0519.02.26 -
ԻրավականԵս ունեմ համոզմունք, որ դուք ներքին տառապանք ունեք․ փաստաբանը՝ երեք Սրբազանների կալանքի որոշումն ընդունած դատավորինԴուք չեք կայացրել Սրբազանների կալանքը վերացնելու որոշում։Ավելին18:5519.02.26 -
ՀասարակականԱՄՆ դեսպանատան մոտ պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում՝ հրդեհի բռնկումովԱյսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում, ելնելով քաղաքացիների և վարորդների անվտանգությունից, գնդի հրամանատար Ա. Իսախանյանի հանձնարարականով երթևեկությունը Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան մոտից դեպի Հաղթանակ կամուրջ ժամանակավորապես դադարեցվել է, մինչև հրշեջների աշխատանքի ավարտը։ Այս պահին պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։Ավելին18:4519.02.26 -
ՄիջազգայինՎաշինգտոնում մեկնարկում է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հանդիպումը«Խաղաղության խորհրդի» անդամ երկրների ներկայացուցիչները համատեղ հիշատակի լուսանկար են արել։Ավելին18:3819.02.26 -
ԻրավականԹմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվելՇիրակի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 17-ին՝ ժամը 23.30-ին, Ջաջուռ գյուղում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Լադա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ 33-ամյա վարորդին և Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա ուղևորին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում փետրվարի 18-ին կատարված խուզարկությամբ «Լադա» մակնիշի մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 71 փաթեթ՝ ընդհանուր 157,37 գրամ քաշով: 33-ամյա և 27-ամյա երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:3519.02.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Տագնապ և սուր հարցեր՝ մահացու հրաձգությունից հետո. ինչո՞ւ են աճել հրազենով հանցանքներըՀայլուր 18։30 Տագնապ և սուր հարցեր՝ մահացու հրաձգությունից հետո. ինչո՞ւ են աճել հրազենով հանցանքներըԱվելին18:3019.02.26 -
ԻրավականԱրա Ռոստոմյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը մնաց անփոփոխ՝ առանց էլեկտրոնային հսկողությանՆա ևս անցնում է Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։Ավելին18:2419.02.26 -
ԻրավականՆարեկ Սամսոնյանի բանտային կալանքը փոխվել է տնային կալանքով․ փաստաբան«Դատարանում Բագրատ Սրբազանի այսօրվա խոսքը պարզապես հիանալի էր։ Զորեղ ու Արժանապատիվ։ Մեր Մայր Եկեղեցու հազարամյա ողջ իմաստությունն էր, որ հնչում էր դատարանի դահլիճում՝ որպես աներևույթ մի օրհնություն։Ավելին18:1519.02.26 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը ոտքի վրա զրուցել են ՎաշինգտոնումԶրույցին ներկա էր նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։Ավելին18:0419.02.26 -
ԻրավականԻգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց«Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց։Ավելին17:5519.02.26 -
ԻրավականՄարդ պիտի հոգեպես ազատ լինի, ես ազատ եմ, ես պայքարել եմ իմ հայրենիքի, իմ ազգի, Աստծո և մեր Եկեղեցու համար. Իգոր ՍարգսյանԴատարանում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։Ավելին17:4519.02.26 -
ԻրավականՀոգևորականի կողմից մանկապղծության որևէ դեպքով քրեական վարույթ չկաՀոգևորականի կողմից մանկապղծություն կատարելու դեպքով որևէ քրեական գործի վերաբերյալ տեղեկություն առկա չէ: Այս մասին «News.5tv.am»-ին հայտնում են գլխավոր դատախազությունից՝ մեր հարցմանն ի պատասխան։ Գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ»: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հարցին ի պատասխան ասել էր. «Եթե որևէ երկրում, պարզվի, որ եկեղեցում բարձր դիրք զբաղեցնող անձը, մանկապիղծ է, և դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը, դա կլինի՞ հարձակում եկեղեցու վրա։ Չի կարելի թաքնվել այդ սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ, իսկ երբ քո հետևից գան, ասես, թե դա հարձակում է եկեղեցու վրա»: Հարցին, թե ո՞ւմ է վերաբերում դա, Սիմոնյանը ասել էր, թե եկեղեցում 4-5 հոգևորական կա, ովքեր «թաթախված են նման իրավիճակներում»:Ավելին17:4219.02.26 -
ՀասարակականԱղքատությունը հաղթահարելու ուղիղ ճանապարհն է ցույց տալիս «Ուժեղ Հայաստանը»՝ ՆոյեմբերյանումԱղքատությունը հաղթահարելու ուղիղ ճանապարհն է ցույց տալիս «Ուժեղ Հայաստանը»՝ ՆոյեմբերյանումԱվելին17:3619.02.26 -
ԻրավականՓաշինյանի պատարագների «դպիրը» դատի է տվել ազատամարտիկինՆիկոլ Փաշինյանի պատարագներին դպրություն անող Ռաֆայել Ջուլհակյանը, ով հայտնի է որպես «տատույով դպիր» կամ «կեղծ դպիր», դատի է տվել ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հայցադիմումում կարդում ենք. «Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածներով՝ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԴԱՏԱՐԱՆԻՆ՝ 1. Ճանաչել, որ պատասխանողների կողմից տարածված «կեղծ դպիր» տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ 2. Պարտավորեցնել քաղաքացի Սեյրան Չիլինգարյանին հրապարակային կերպով հերքել տարածված տեղեկությունները նույն կամ համարժեք հրապարակային եղանակով։ 3. Պարտավորեցնել Ֆրոնտ Թիվի-ին՝ հեռացնել զրպարտչական հրապարակումը (տեսանյութը և դրան կից տեքստային նյութերը), հրապարակել դատարանի կողմից սահմանված հերքում նույն սոցիալական հարթակում, ապահովել, որ հերքման տեղեկատվությունը տեղադրվի նույն կամ ոչ պակաս տեսանելիությամբ, քան սկզբնական հրապարակումը, ամրակցել (p հերքման հրապարակումը էջի վերևում, ապահովել, որ հերքման տեղեկատվությունը մնա հրապարակված և տեսանելի անընդմեջ առնվազն 1 (մեկ) ամիս ժամկետով։ 4. Պարտավորեցնել քաղաքացի Սեյրան Չիլինգարյանին և Ֆրոնտ Թիվի-ին հրապարակայնորեն ներողություն խնդրել ինձանից նույն սոցիալական հարթակում, նույն կամ համարժեք տեսանելիությամբ, որտեղ տարածվել է զրպարտչական տեղեկությունը, դատարանի կողմից սահմանված ձևակերպմամբ։ 5. Պարտավորեցնել պատասխանողներին համապարտ կարգով ինձ վճարել 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում։ 6. Պարտավորեցնել պատասխանողներին փոխհատուցել դատական ծախսերը»:Ավելին17:2719.02.26