Լրահոս

2026-02-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Նորքում 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի
    Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 1 ժամ հետո:
    22:45
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
    Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի տարածքում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են կահույքի արտադրամասի աշխատակիցները: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1ԲԻՍ» կանչ։ Այրվել է կահույք, փայտե պարագաներ, էլեկտրական հաստոցներ, առաստաղը և այլ իրեր։
    22:15
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք և «Արենի-1 քարանձավ
    «Սա նաև հնարավորություն էր ներկայացնել պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում ԱՄՆ կառավարության աջակցությունը։ «Արենի-1» քարանձավում «Միացյալ Նահանգների դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով կատարվել են ամրակայման ու միջավայրի քայքայիչ ազդեցության ռիսկերը կրճատելուն ուղղված աշխատանքներ։ Սա ի ցույց է դնում Միացյալ Նահանգների առաջատար դերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև մեր երկրների միջև կապերի ամրապնդման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
    21:50
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է
    Եկեղեցու նոր կյանք առնելու ճանապարհին իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել  թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
    21:40
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
    Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի քարե պատնեշի վրա նստած է եղել, երբ անզգուշաբար վայր է ընկել։
    21:27
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ-ն հաստատեց՝ նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
    Փետրվարի 22-ին, ժամը 15:32-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։ Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Հրազդան գետից և պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Դեպքի վայրում գտնվող հերթապահ հոգեբանը երեք քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
    21:12
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այն ժողովուրդը, որ դառնում է Աստծո ժողովուրդ, ապրում որպես զավակը Երկնավոր Հոր՝ հաղթահարելու է ժամանակների փորձությունները․ Վեհափառ
    «Այսօր եկեղեցին ներկայանում է մեզ ամենքիս նորովի` բարեզարդված գավիթով և նրանում կառուցված Սուրբ Խորանով: Այս սրբազան խորանի վրա Սուրբ Պատարագ պիտի մատուցվի և Սուրբ Հաղորդություն բաշխվի հավատացյալ Մեր զավակներին՝ Տիրոջով կյանք ունենալու և առավել ևս ունենալու: «Խորան սրբութեան կանգնեցաւ Սուրբ Եկեղեցի, եւ Քրիստոս ի սմա պատարագեալ»,- օրհնաբանում է շարականագիրը։ Հոգևոր կյանքի շինության ու պայծառության համար հավատացյալներիդ համախմբումն այս սուրբ եկեղեցում և ընդհանրական աղոթքն առատացնելու են աստվածային օրհնություններն ու պարգևները ձեր կյանքում, ամրապնդելու են ձեր միաբանությունը, հոգևոր միասնության և եղբայրասիրության ոգին։
    20:50
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    103 տարեկանում մահացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը
    «Հիշատակդ վառ կմնա բոլորիս մեջ, Դուք միշտ պատմում էիք, որ հաղթանակները ձեռք են բերում խելքով․․․․․ դա էլ դարձավ Ձեր մասին պատմող մեր նկարած ֆիլմի վերնագիրը»,– գրել է նա։
    20:19
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինը. Armlur
    Այսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
    20:06
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով. Նարեկ Կարապետյան
    Քաղաքացիները հանդիպման ժամանակ բողոքել են գներից, ինչպես մթերման խնդիրներից։
    19:29
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեյցարիա
    ​​​​​​​Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
    19:28
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մանրամասներ՝ Թրամփի կեցավայր ներթափանցման փորձի մասին
    Բրեդշոուի խոսքով՝ սպիտակամորթ տղամարդուն հայտնաբերել են կալվածքի տարածքում տեղական ժամանակով 01.30-ին (Երեւանի ժամանակով 09.30-ին):
    19:10
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Մար-ա-Լագոյում գտնվող կեցավայր
    Զինված տղամարդուն գնդակահարել են, երբ նա հրացանն ուղղել է իրավապահների վրա։
    18:50
    22.02.26
    Ավելին
  • Միջազգային
    Վաշինգտոնում ծեծված ադրբեջանցիները. ԱՄՆ-ը կպատժի՞ Ալիևին թիկնապահների սկանդալի համար
    Վաշինգտոնում ծեծված ադրբեջանցիները. ԱՄՆ-ը կպատժի՞ Ալիևին թիկնապահների սկանդալի համար
    18:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաքսման կիրակին պատմական օր է ՀՀ անփառունակ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կյանքում. Մելիքյան
    «նիկոլի զեղչը» պետք է վերջնականապես արտաքսվի մեր հանրային օրակարգից»,- նշել է նա։
    18:00
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
    Նա X-ում գրել է, որ փետրվարի 23-ի նիստում Եվրամիության երկրների ԱԳ նախարարների խորհուրդը մտադիր է ընդունել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը, սակայն Բուդապեշտն այն կարգելափակի։ Սիյարտոն հավելել է, որ իր երկիրը թույլ չի տա ընդունել Կիևի համար կարևոր որոշումներ, քանի դեռ նա չի վերսկսել նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա «Դրուժբա» խողովակաշարով:
    17:49
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փետրվարի 25-ին հավաքվում ենք Տաշիր Արենայում․ քննարկելու ենք ձեզ հետաքրքրող հարցերը․ Տաթևիկ Կարապետյանը՝ երիտասարդներին
    «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում հանդիպման է հրավիրում երիտասարդներին։ «Սիրելի՛ երիտասարդներ, այս անգամ ուզում եմ անձամբ ձեզ հրավիրել հանդիպման, որը վստահ եմ շատերի համար հետաքրքիր և ոգեշնչող է լինելու։ Փետրվարի 25-ին՝ ժամը 19։30-ին, հավաքվում ենք Տաշիր Արենայում. հիմնական բանախոսը լինելու է Նարեկ Կարապետյանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունենալու «Միստր ուժի» պաշտոնական շնորհանդեսը։ Քննարկելու ենք ձեզ հետաքրքրող հարցերը և միասին տեսնելու ենք թե ինչ նոր հնարավորություններ են բացվում մեր առաջ։ Իսկ ես մեծ սիրով միանալու եմ ձեզ որպես հյուր, ես իմ հարցերն արդեն պատրաստել եմ»,-նշում է նա։
    17:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ Հրազդան գետի մեջտեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում։
    17:18
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն ու բուք
    Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։
    17:00
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 5 վիրավոր
    Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Nissan Rogue»՝ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորների մի մասին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    16:30
    22.02.26
    Ավելին