Լրահոս

2026-02-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ կրկին հնչեցրել են Վեհափառի անունը
    եկեղեցու պատարագի ընթացքում պատարագիչը չի զեղչել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը
    16:00
    22.02.26
    Ավելին
  • Հասարակական
    Փոքրիկ Տիգրանի հրեշավոր սպանությունից 3 ամիս անց նրա քույր ու եղբայրները տանն են
    Ծափաթաղցի փոքրիկ Տիգրանի հրեշավոր սպանությունից երեք ամիս անց նրա քույրն ու եղբայրները ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոնից տուն են վերադարձել, տուն, որտեղ վաղուց արդեն հայր չկա:
    15:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեհափառը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան
    «Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։»,- ասել է նա։
    15:13
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուս-վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել․ Դանիելյան
    Ինձ հետ կապ են հաստատել հայկական բեռնատարների վարորդները՝ հայտնելով, որ փետրվարի 12-ից խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Վրաստանից Հայաստան։ Ռուս-վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ժամ առ ժամ բեռնատարների քանակն ավելանում է։ Սա անթույլատրելի վերաբերմունք է։ Որքա՞ն կարող են ցրտի, ձյան, անմարդկային պայմաններում սպասել մեր հայրենակիցները։ Արդեն տասներորդ օրն է, ինչ նման իրավիճակ է ստեղծվել։ Ի՞նչ են մտածում պատկան մարմինները, որոնք ժամ առաջ պետք է կապ հաստատեին վրացական կողմի հետ՝ պահանջելով լուծել խնդիրը։ Նման կամայական որոշումներն ու մեր իշխանությունների անգործությունը լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու հայ֊վրացական հարաբերություններում։ Ի վերջո, պետք է վերջնականապես լուծել հայկական բեռնատարների վարորդներին՝ առանց որևէ հիմնավորման Հայաստան մուտք գործելն արգելելու հարցը։ Տարիներ շարունակ մեր կողմից բարձրաձայնվող այս հարցն այդպես էլ լուծում չի ստանում»։
    14:49
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևան-Երևան ճանապարհին «ԳԱԶ 53»-ը վրաերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից իջած 2 քաղաքացու և բախվել «Mercedes»-ին․ կան վիրավորներ
    Այսօր՝ փետրվարի 22-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում 43-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակով վրաերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից այդ պահին իջած 20-ամյա Հրայր Ի․-ին և 35-ամյա Եղիազար Հ․-ին և բախվել «Mercedes»-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթ-ավտովթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Դեպքի Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    14:05
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
    13:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel»-ը Զովունի-Եղվարդ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին․ կա վիրավոր
    Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում 18-ամյա Վալերի Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին, դեպի Զովունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և հողաթմբերին և հայտնվել սովետական տարիներից գործող, այժմ պարապուրդի մատնված Եղվարդի «բոթասի» գործարանի դիմաց։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:00
    22.02.26
    Ավելին
  • Իրավական
    Դատավորներին «խայտառակող» փաստաբանները նյարդայնացնում են ԲԴԽ-ին. «ամոթալի» հայտարարություն
    Բարձրագույն դատական խորհրդի վերջին աղմկոտ հայտարարությունը փաստաբաններին, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու փորձ են անվանում իրավապաշտպանները: ԲԴԽ-ն ուրբաթ երեկոյան է հայտնել, թե փաստաբանները սոցիալական էջերում դատավորներին վարկաբեկող հրապարակումներ են անում:
    12:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու դին
    Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ռուբեն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 107 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի հենասյանը, այնուհետև՝ նշված հասցեի չգործող շինության պատին, հայտնում է Shamshyan.com-ը։
    12:00
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արաղչին և Գրոսին կարևորել են երկխոսությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններն առաջ մղելու համար
    Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդած հայտարարության համաձայն՝ Արաղչին և Գրոսին քննարկել են «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերջին զարգացումները»։ «Կողմերը նաև ընդգծել են կառուցողական փոխգործակցության և երկխոսության օգտագործման կարևորությունը բանակցային գործընթացի առաջմղման և ամուր փոխըմբռնման հասնելու համար», -  նշվում է հայտարարության մեջ։
    11:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաքսման կիրակին մեզ հուշում է` ապաշխարության ճանապարհը բաց է, և Աստված մարդուն չի լքում
    Արտաքսման կիրակին Մեծ Պահքի երկրորդ կիրակին է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում: Այս կիրակին մեզ հուշում է երեք կարևոր ճշմարտություն․ Մեղքը բաժանում է մարդուն Աստծուց։ Անհնազանդությունը բերում է կորուստի։ Սակայն ապաշխարության ճանապարհը բաց է, և Աստված մարդուն չի լքում։ Եկեղեցին այս օրը մեզ հրավիրում է ինքնաքննության․ ինչպե՞ս ենք մենք հեռանում «մեր դրախտից»՝ Աստծո ներկայությունից, և ինչպե՞ս կարող ենք վերադառնալ։ Մեծ Պահքի ընթացքը հենց այդ վերադարձի ճանապարհն է։ Գնանք այսօր եկեղեցի և մասնակցենք Սուրբ Պատարագի: Արագածոտնի թեմ
    11:02
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաքսման կիրակի. «…հող էիր և հող կդառնաս»
    Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «…հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):
    10:54
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։
    10:50
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատգամավոր Լևոն Քոչարյանը Գյումրիում զրուցել է քաղաքացիների հետ
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Գյումրիում զրուցել է քաղաքացիների հետ:
    10:39
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ զոհ կա
    Փետրվարի 22-ին, ժամը 07։31-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    10:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    22.02.26
    Ավելին
2026-02-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական բենզինը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատմություն է, որի նպատակը ՀՀ-ում գնի էժանացում բեմադրելն է․ քաղաքագետ
    Հակառակ պարագայում, Վրաստանն ինչու՞ է սահմանում սիմվոլիկ գին, եթե մենք գործ ունենք տնտեսական գործընթացի հետ: Վրաստանն ինչու՞ նույն սիմվոլիկ գինը չի սահմանում դեպի Հայաստան այլ տարանցումների համար: Դե, եթե սիմվոլիկ՝ սիմվոլիկ, բոլորի համար էլ սահմանեք նույնը:
    23:53
    21.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զգուշացում․ հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում
    Պարզապես հիշեք Hellobit անունը կրող ֆինանսական բուրգի վնասները և հեռու մնացեք այս ու նմանատիպ այլ հարթակներից»։
    23:41
    21.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չդառնալ իշխանության կամակատար․ արդարադատությունը չստորադասել նեղ անձնական շահերին․ Էլինար Վարդանյան
    Ուրեմն ձեզ համար հատուկ լուր ունեմ: Այն, ինչ մարդիկ ոչ հրապարակային խոսում են դատարանների և այս իշխանության կցորդ դատավորների մասին, շատ ավելի վիրավորական է և անհամեմատ մոտ է ոչ նորմատիվ բառապաշարին: Իսկ փաստաբանների որակումները շատ հաճախ ավելի մեղմ են, քան իրականությունն է: Պետք չէ ավելորդ վատանալ, վիրավորվել, պարզապես պետք է չարժանանալ այդպիսի որակումների: Իսկ դրա համար գիտեք ի՞նչ է անհրաժեշտ՝ նախ հարգել և առաջնորդվել բացառապես իրավունքով, օրենքով և ներքին համոզմունքով, եթե, իհարկե, ունեք:
    23:21
    21.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին Հունգարիայից աջակցություն չի ստանա, քանի դեռ չի վերսկսել նավթի տարանցումը․ Օրբան
    «Վարչապետ Օրբանը հենց նոր արգելափակել Է Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնությունը», - գրել Է Տուսկը սոցցանցում: «Գուշակեք, թե ով է գոհ», - հավելել է Լեհաստանի վարչապետը՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին: «Սիրելի՛ Դոնալդ», - պատասխանել է Օրբանը՝ նաև սոցիալական ցանցերում գրառում կատարելով: «Ես պատասխանատու եմ հունգար ժողովրդի և Հունգարիայի համար: Եթե որևէ մեկը վնասում է նրանց, իմ պարտականությունն է պաշտպանել նրանց: Եվ այդպես էլ կլինի հիմա: Մինչև նախագահ Զելենսկին չվերսկսի նավթի մատակարարումները, նա չպետք է մեզանից որևէ աջակցություն ակնկալի»: Հունգարական տվյալներով՝ «Դրուժբա» խողովակաշարով նավթը MOL ընկերության նավթավերամշակման գործարան չի հասնում հունվարի 27-ից։ Բուդապեշտը համոզված է, որ Կիևը դադարեցրել է Ռուսաստանից հումքի տարանցումը բացառապես քաղաքական պատճառներով։ Ի պատասխան՝ Հունգարիան դադարեցրել Է Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումը, արգելափակել է նրա համար Եվրամիության 90 մլրդ եվրոյի «ռազմական վարկը» և սպառնացել է զրկել նրան էլեկտրաէներգիայի մատակարարումից։
    23:09
    21.02.26
    Ավելին