Լրահոս
2026-03-02
-
ՄիջազգայինԻսրայելն առաջին անգամ թիրախավորել է Թեհրանի կենտրոնը. զոհեր՝ հիվանդանոցում, պայթյուններ՝ քաղաքներումԻրան-Իսրայել-ԱՄՆ հակամարտությունն ավելի է թեժացել: Իրանի գերագույն գլխավոր առաջնորդ Ալի Խամենեիի և, ըստ ամերիկյան կողմի, մոտ 5 տասնյակ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից հետո, Թեհրանը հարվածներ է հասցրել Իսրայելի և տարածաշրջանի 27 ամերիկյան ռազմական բազաների, ինչպես նաև Դուբայում, Քաթարում ու Բահրեյնում գտնվող ռազմական օբյեկտներին: Գիշերվանից պայթյուններ են հնչում Թեհրանում, Սպահանում, Յազդում: Իրանը հայտարարել է Թել Ավիվի, Հայֆայի և Արևելյան Արևելյան Երուսաղեմի ուղղությամբ նոր հարվածների մասին: Կողմերը մեծ թվով զոհերի և վիրավորների մասին են հայտնում: Իրանում համազգային սուգ է:Ավելին13:2902.03.26 -
ՏարածաշրջանԱգարակի անցակետի մոտ պայթյունի ձայն են լսել. իրանցիների մեծ հոսք չկաՀայաստան-Իրան սահմանի Ագարակի անցակետի մոտ է եղել առավոտյան մեր նկարահանող խումբը: Երրորդ օրն է՝ Իրանի խոշոր քաղաքները ամերիկա-իսրայելական հարվածների տակ են, սակայն, Ագարակի անցակետում իրանցիների մեծ հոսք չի նկատվում: «Իրանցիները հանգիստ են»,- «Հյալուր»-ի հետ զրույցում նշել է դեպի Իրան բեռնափոխադրումներ անող վարորդներից մեկը: Այսօր, ժամը 11-ի սահմանում պայթյունի ձայն են լսել անցակետի մոտ գտնվող վարորդները: Շատերը խուսփում են բեռնափոխադրումներ իրականացնելուց, չնայած մեքենաների մուտքը Իրան արգելված չէ:Ավելին13:1502.03.26 -
ՔաղաքականՊատրաստ չէ նոր սահմանադրության նախաբանը, առաջին գլուխը, կառավարության գլխի հետ կապված դրույթներ. Սրբուհի ԳալյանՆոր Սահմանադրության տեքստը գրեթե պատրաստ է և այն կհրապարակվի մարտին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Ավելին13:0002.03.26 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 9 վիրավոր կաԱյսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին12:4902.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պատերազմն ահագնանում է և ավելի տարածվում. ամենաթեժ կետերից՝ վերջին նորություններըՀայլուր 12։30 Պատերազմն ահագնանում է և ավելի տարածվում. ամենաթեժ կետերից՝ վերջին նորություններըԱվելին12:3002.03.26 -
ՄիջազգայինԱբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքներըԱբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները՝ ճանապարհելով օրվա առաջին օդանավը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական ոլորտի իր աղբյուրինԱվելին12:2402.03.26 -
ՏարածաշրջանԳրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները․ իրանագետԻրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին12:1602.03.26 -
ՄիջազգայինԻրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է հարձակման 10-րդ ալիքի մասինԻրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է հարձակման 10-րդ ալիքի մասին։Ավելին11:5702.03.26 -
ՀասարակականԶոդի կամրջի մոտ BMW–ն բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնիԱյսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու 51 կմ հատվածում Զոդի կամրջի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com—ը։Ավելին11:3602.03.26 -
ՀասարակականԵրթևեկության փոփոխություն. Մելիք Ադամյան փողոցը կդառնա երկկողմանի երթևեկելիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մելիք Ադամյան փողոցում:Ավելին11:2202.03.26 -
ՄիջազգայինԻՀՊԿ-ն ԱՄՆ-ի կորnւստները գնահատել է ավելի քան 500 զnհ և վիրավnրՄերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված հարվածների հետևանքով ավելի քան 500 ամերիկացի զինվորական է զոհվել և տուժել. հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։Ավելին11:0902.03.26 -
ՀասարակականՄասյացոտնի թեմի քահանաները հայտարարում են՝ անկախ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ Արման Սարոյանին չեն ընդունում իրենց թեմական առաջնորդՀայ առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարությամբ են հանդես եկել։Ավելին11:0002.03.26 -
ԻրավականՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։Ավելին10:4902.03.26 -
ՀասարակականԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 8 չվերթ է չեղարկվելՄասնավորապես չեղարկվել են 3 չվերթ Դուբայից (FlyDubai և Emirates),Ավելին10:3702.03.26 -
ՄիջազգայինԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանինԱրաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Թեհրանում իր դեսպանության փակման, Իրանի Իսլամական Հանրապետությունից իր դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին՝ Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումների ֆոնին, որոնք թիրախավորել են պետության տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից։Ավելին10:2902.03.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, ոչ մի կերպ չի աճում․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ տեղեկություններով, սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, բարձրաստիճան հյուրերի, օրինակ, Վենսի այցին, նաեւ բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելուն, ոչ մի կերպ չի աճում։ Եթե ՔՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե` «թույլ չենք տալու Գյումրի 2», այսինքն` հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ ներշնչեն` «իրենք արդեն հաղթած են», ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։Ավելին10:2302.03.26 -
Քաղաքական«Խփիր և փախիր» ռազմավարության առաջին նշանները. Թրամփը սկսում է ելքի ուղիներ փնտրել․ ԽաչիկյանՀայտնվել են առաջին նշանները, որ Թրամփը ելք է փնտրում իր իսկ ստեղծած իրավիճակից: Նա հայտարարել է Իրանի դեմ հարձակումը դադարեցնելու պատրաստակամության մասին, եթե Իրանը կատարի ԱՄՆ պահանջները: Կան հաղորդագրություններ, որ Վաշինգտոնը դիմել է իտալական կողմին՝ միջնորդի դեր ստանձնելու համար՝ Իրանի հետ բանակցություններում, բայց Իրանը մերժել է այդ առաջարկները ։ Սա կարող է լինել այն բանի ցուցիչը, որ Թրամփի նպատակը, ինչպես և ենթադրվում էր, Իրանին վախեցնելն ու կապիտուլյացիայի մղելն էր՝ հայտարարելով արագ հաղթանակի մասին ։ Շոումեն Թրամփը ցանկանում է ստանալ ևս մեկ «փոքրիկ հաղթական պատերազմ» և փառքի ևս մեկ պսակ. Վենեսուելան, Գրենլանդիան, Հայաստանի կողմից Զանգեզուրի հանձնումն ու Գազայի ոչնչացումը նրան քիչ էին ։Ավելին10:2002.03.26 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում «ՎԱԶ- 2115»-ը Մաստարայի տարածքում բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ճանապարհը եղել է անցանելիԱյսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան Մ1 ավտոճանապարհի 99 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Մաստարա բնակավայրի վարչական տարածքում բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել դաշտում։Ավելին10:1202.03.26 -
ԻրավականԴատախազությունը պահանջում է ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույքՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Ավելին10:0302.03.26 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները Իրանի օբյեկտներին hարվածելու համար. վարչապետՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգտոնի խնդրանքը՝ թույլ տալ ամերիկյան զինվորականներին օգտագործել Միացյալ Թագավորության՝ Մերձավոր Արևելքում գտնվող ռազմաբազաները՝ Իրանի հրթիռային պահեստներին և արձակման կայանքներին հարվածներ հասցնելու համար:Ավելին09:5502.03.26