Լրահոս
2026-03-05
-
ՔաղաքականԱյլևս Աննա Հակոբյանի հետ չեք կիսելու իշխանությունը. լրագրողը՝ Նիկոլ ՓաշինյանինՆա շեշտեց, որ կարծում է՝ դա սադրիչ ու տափակ պնդում է, ՀՀ վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել ու չի կարող կիսել:Ավելին15:0505.03.26 -
Միջազգային«Կփոշմանեք»․ Արաղչին արձագանքել է «Դենա» նավի խորտակմանը«Դենա» նավը, որը Հնդկաստանի ռազմածովային ուժերի հյուրն էր և ուներ անձնակազմի գրեթե 130 անդամ, առանց նախազգուշացման ենթարկվել է հարձակման միջազգային ջրերում։Ավելին15:0005.03.26 -
Արտաքին քաղաքականությունՀայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել. «Հետք»Իրանի օդային հարվածներից հետո Կատարի պետական Qatar Energy նավթագազային ընկերությունը մարտի 2-ին հայտարարեց, որ դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը։ Դա հանգեցրել է Եվրոպայում և Ասիայում գազի գնի կտրուկ աճի։ Qatar Energy-ն, ըստ տարբեր աղբյուրների, աշխարհում հեղուկ գազի խոշորագույն արտադրողն է։Ավելին14:5505.03.26 -
ՔաղաքականԻրավապահները պարտավոր են ընդունել հաղորդում. Փաշինյանը Արթուր Հովհաննիսյանի 0,24 մգ թմրանյութի մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի 0,24 մգ թմրանյութի մասին։Ավելին14:4505.03.26 -
ՄիջազգայինՄերձավորարևելյան երկրներից մեկին Իրանի հասցրած հարվածի հետևանքով ԿՀՎ աշխատակիցներ են զոհվել․ MehrՄարտի 1-ին Tasnim գործակալությունը հայտնել էր ԱՄԷ-ի տարածքին իրանական հարվածի հետևանքով ԱՄՆ ԿՀՎ 6 աշխատակիցների զոհվելու մասին:Ավելին14:3405.03.26 -
ՄիջազգայինԱդրբեջանը պարզաբանումներ է սպասում Իրանից. ԲայրամովԲայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում է և նպաստում է տարածաշրջանում լարվածության մեծացմանը։ Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ Իրանը պետք է սեղմ ժամկետներում պարզաբանումներ և բացատրություններ ներկայացնի հարձակման վերաբերյալ և ձեռնարկի անհրաժեշտ հրատապ միջոցներ՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։Ավելին14:2505.03.26 -
ՔաղաքականԻմ եղբայրը արտագաղթել է Հայաստանից. Նիկոլ Փաշինյան«Իմ եղբայրը արտագաղթել է Հայաստանից»։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին14:2005.03.26 -
ՔաղաքականԴուք հոկտեմբերի 27-ի շահառուն եք․ Արծվիկ Մինասյանը՝ Անդրանիկ Քոչարյանին«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին։Ավելին14:1305.03.26 -
ՔաղաքականԴա ուղղակի ռեակցիա էր. Փաշինյանը՝ Արտաշատի քաղաքապետին «բզելու» մասինԼրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին14:0905.03.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։Ավելին14:0005.03.26 -
ՄիջազգայինՄակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է պատասխանի Իսպանիայի հասցեին ԱՄՆ սպառնալիքներին․ PoliticoԱվելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Միացյալ Նահանգների մտադրության մասին՝ խզել բոլոր առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։ Նա հիշեցրել էր Մադրիդի անհամաձայնությունը՝ ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու հարցում։ Ամերիկյան առաջնորդը նաև պնդել էր, որ ԱՄՆ զինվորականները կարող են օգտագործել Իսպանիայում գտնվող բազաները Իրանի դեմ գործողությունների համար՝ չնայած Մադրիդի դժգոհությանը։ Նրա հայտարարությունները հաջորդել էին այն բանին, երբ Իսպանիան անհամաձայնություն էր հայտնել Իրանում Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողությանը։ Մադրիդը նաև հանդես էր եկել թագավորության տարածքում գտնվող բազաներն այդ նպատակներով օգտագործելու դեմ։Ավելին13:5105.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը չի պատասխանել Պուտինի խաղաղության խորհուրդ մտնելու գաղափարին․ Լավրով«Միացյալ Նահանգներում սառեցված մեր պահուստներից մեկ միլիարդ դոլարը, ինչի մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (մենք այդ մասին առանձին հայտագրով տեղեկացրել ենք ամերիկյան կողմին), ուղղում ենք բնակարանային հարցերի, սոցիալական օբյեկտների լուծմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը և բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք թույլ կտան պաղեստինցիներին վերադառնալ (Գազա - խմբ.):Ավելին13:4405.03.26 -
ՔաղաքականՏիկին Հակոբյան, ԱԺ-ն «Կիսաբաց լուսամուտների» տաղավարը չէ. Աննա ԳրիգորյանԱյս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին13:4205.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը Թեհրանում հարվածել է հրթիռների պահեստներինԻսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) զեկուցել է Թեհրանում Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի հետ կապված թիրախներին հասցված հարվածների շարքի ավարտի մասին: «Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, ավարտել են Թեհրանում թիրախներին հասցված հարվածների շարքը: Հարվածների շրջանակում ՑԱԽԱԼ-ը խոցել է հրթիռային համալիրի ենթակառուցվածքներ: Գրոհի ենթարկված թիրախների թվում են՝ ստորգետնյա օբյեկտը, որն իրանական վարչակարգն օգտագործում է բալիստիկ հրթիռների պահպանման համար, և հրթիռների պահեստները, որոնք նախատեսված են ինքնաթիռների դեմ կիրառման համար»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Բացի այդ, գերատեսչությունը հավելել է, որ «ՑԱԽԱԼ-ը հարձակվել է մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների մի քանի արձակման կայանքների վրա»:Ավելին13:3805.03.26 -
ՔաղաքականԳործ ունենք քրդական գործոնը պատերազմի ժամանակ Իրանի դեմ աշխատեցնելու ծրագրի հետ․ իրանագետՄինչ այդ էլ Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության «Rudaw» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը խոսել է «Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցության» գլխավոր քարտուղար Հիջրիի հետ։Ավելին13:3605.03.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.81 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ:Ավելին13:3005.03.26 -
ՔաղաքականԱյ մարդ, իշխանությունը ձեր ձեռքը չի՞, մի հատ եկեք՝ Հովիկ Աբրահամյանի դղյակը հիշենք. Աննա ԳրիգորյանԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին13:1905.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ բանակի «էպիկական զայրույթը» և կասկածելի կարմիր նշան՝ Թրամփի պարանոցինԱշխարհին իբրև խաղաղության աղավնի ներկայացող Թրամփի պարանոցի կարմիր վերքն ավելի տեսանելի է դարձել Իրանին հասցված առաջին հրթիռային հարվածից հետո: Շատ վերլուծաբաններ նկատում են, որ Թրամփի վզին պարան է դարձել իր իսկ սկսած օդային մարտը:Ավելին13:1605.03.26 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. կա 3 վիրավորԱյսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում մերկասառույց ճանապարհի պատճառով բախվել են «Mercedes», «Nissan», «Ford», 2 «Opel» և «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ, ինչն էլ դարձել է շղթայական ավտովթարի պատճառը։Ավելին13:1005.03.26 -
Քաղաքական208 մլն դոլարի հավելյալ բեռ պետբյուջեի վրա. ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում. «Հետք»Կառավարությունն այսօրվա՝ մարտի 5-ի նիստում նախատեսում է ընդունել ապրիլի 1-ից թոշակների բարձրացման որոշումը։ Մոտավորապես 600 000 քաղաքացու թոշակ կբարձրանա ուղիղ 10 000 դրամով։ Կենսաթոշակների, նպաստների չափի ավելացումը պետբյուջեի վրա տարեկան 78.7 մլրդ դրամի կամ ավելի քան 208 մլն դոլարի հավելյալ ծախս է։ Այս ծախսը Կառավարության անդամները մտադիր են կատարել 2025թ. տնտեսական աճի հաշվին, սակայն Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ։ Որոշման նախագծի ամփոփաթերթում Ֆինանսների նախարարությունը ռիսկային է համարել թոշակների բարձրացումը, քանի որ «նախագծով հստակ գնահատված չեն ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները», գրում է «Հետքը»։ «Թոշակառուներն այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում». վարչապետ Առաջին անգամ թոշակների բարձրացման մասին փետրվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում 2025թ. տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիները այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում։ Կարծում եմ՝ հենց իրենք՝ թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը ՀՀ-ում կրճատվի»,- ասաց վարչապետը։ Այնուհետև Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով բյուջեի հավելյալ ծախսին, նշեց, որ կա տնտեսական աճի նոր ցուցանիշ 2025թ.-ի համար, որը թույլ է տալիս ավելի համարձակ ֆիսկալ քաղաքականություն վարել։ «Տնտեսության համար ահռելի մեծ թիվ է 2% ավելի տնտեսական աճ ունենալ»,- ասաց նա։ «Բյուջեում այդ փողերը կան». Գևորգ Պապոյան Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ պնդեց՝ «բյուջեում այդ փողերը կան»։ Կրկին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պապոյանը հայտարարեց՝ եթե կա 200 մլն դոլար, այդ գումարը չի գնում մի քանի օլիգարխների և մի քանի պաշտոնյաների գրպանը, ինչպես սովորաբար, այլ գնում է մոտ 660 000 ՀՀ քաղաքացիների գրպանը։ «Մեր պահուստային միջոցներն են հնարավորություն տվել, դա մեր՝ նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճն է, սա հնարավորություն է տվել ավելի մեծ հարկային միջոցներ հավաքագրել, հնարավորություն է տվել պահուստային միջոցներ ունենալ»,- ասաց Պապոյանը։ «Հստակեցված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները». Ֆինանսների նախարարություն Չնայած Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարները հավաստիացնում են, որ թոշակների բարձրացումը կատարվում է 2025թ. տնտեսական աճի շնորհիվ, Ֆինանսների նախարարությունը համամիտ չէ։ «Հստակեցված չեն գնահատված ֆինանսական կարիքի ֆինանսավորման աղբյուրները»,- նախագծի ամփոփաթերթում կարծիք է հայտնել Ֆինանսների նախարարությունը՝ առաջարկելով ներկայացնել ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկություններ, որոնց տնտեսումների հաշվին հնարավոր կլինի իրականացնել հավելյալ ծախսերի ֆինանսավորումը։ Նախարարությունը միաժամանակ առաջարկել է տարվա ընթացքում կատարված տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթ ուղղել արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը և այսուհետ ձեռնպահ մնալ նոր պարտավորություններ առաջացնող նախաձեռնություններից։ «Հաշվի առնելով ներկայացված առաջարկի քաղաքական և սոցիալական հնչեղությունը, այդուհանդերձ, ֆիսկալ կայունության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է 2026թ. և հետագա տարիների համար ընթացիկ ծախսերի էական աճին, ինչը հանգեցնելու է հետագա տարիներին բազային բյուջեի սոցիալական ծախսերի զգալի իներցիոն աճերի և էապես սահմանափակելու է ՀՀ կառավարության՝ այլ ուղղություններով ծախսեր իրականացնելու հնարավորությունները: Եթե վերջինիս ավելացնենք առկա ֆիսկալ սահմանափակումները, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից բխող՝ ընթացիկ ծախսերի գծով զգալի ֆիսկալ ճնշումները և բազմաթիվ այլ ուղղություններով գեներացվող հավելյալ ծախսային կարիքները 2026թ. և հետագա տարիների համար, ներկայացված առաջարկը համարում ենք բավականին ռիսկային»,- նշել է Ֆինանսների նախարարությունը։ Պատասխանելով այս դիրքորոշմանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ 2026թ. անցած կարճատև ժամանակահատվածը բավարար չէ ընթացիկ տարվա կատարողականը գնահատելու և դրա արդյունքներով ոլորտի այլ ծրագրերի օպտիմալացման առաջարկություններ ներկայացնելու համար. «2026 թվականի ընթացքում առաջացած տնտեսումներն ու հավելյալ ռեսուրսներն առաջնահերթ կուղղվեն արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը»։ Այսպիսով, թոշակների բարձրացման շուրջ Կառավարությունում հստակ տարաձայնություն կա։ Կառավարության մի շարք անդամներ որոշումը հիմնավորում են 2025թ. կանխատեսվածից բարձր տնտեսական աճով և հավելյալ հարկային մուտքերով։ Մինչդեռ Ֆինանսների նախարարությունը հարցը դիտարկում է ֆիսկալ կայունության տեսանկյունից՝ շեշտելով, որ տարեկան 78.7 մլրդ դրամի մշտական ծախս ավելացնելը, առանց հստակ ֆինանսավորման աղբյուրների, ռիսկային է։ Ֆիննախի մտահոգությունը վերաբերում է ոչ միայն 2026թ. բյուջեին, այլև գալիք տարիներին սոցիալական ծախսերի իներցիոն աճին, որը կարող է սահմանափակել Կառավարության գործողություններն այլ ոլորտներում։ Թոշակների բարձրացումը սոցիալապես ընկալելի և հատկապես նախընտրական շրջանում քաղաքականապես շահեկան քայլ է, սակայն ֆինանսական հաշվարկների ու հստակ աղբյուրների բացակայության պայմաններում կարող է լուրջ բեռ դառնալ պետական բյուջեի համար։Ավելին13:0005.03.26